Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

Հունիս 09,1999 00:00
shirxanyan

Հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ.Շիրխանյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության գործակալության շտաբի պետ, տիկին Բարբարա Դեքուորթին, որը գխավորում է տարածաշրջանում հետազոտական այց կատարող պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մ.Լեմոնը, դեսպանության ռազմական կցորդ, մայոր Մ.Սիգլերը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Բ.Ազոյանը եւ ՀՀ ՊՆ ԱՀ եւ ՌՀ վարչության պետի պաշտոնակատար, գնդապետ Ա.Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանության կցորդ, գնդապետ Ջ.Քարլինը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է

Vazgen sargsyan

ՀՀ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա «Առավոտին» հաստատեց այն լուրը, որ Վազգեն Սարգսյանն է դառնալու վարչապետ։ Սակայն դա տեղի կունենա ոչ թե վաղը, այլ Ազգային ժողովի նախագահի ընտրություններից հետո։

ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ ԷԼ Է ՀԵՌԱՆՈՒՄ

dimum boxoq

Ըստ որոշ տեղեկությունների, ազատման դիմում է գրել Խոսրով Հարությունյանի խորհրդական Վահագն Մկրտչյանը։ Այդ տեղեկությունը հավաստի է թվում, քանի որ նա այլ աշխատանք եւս ունի՝ «Երեւան» հիմնադրամի տնօրենն է։

ԱՅԼԵՎՍ ՊԵՏ ՉԷ, ԱՅԼ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Davit Vardanyan

Դավիթ Վարդանյանն այլեւս նախագահի վերահսկողության ծառայության պետը չէ։ Դառնալով պատգամավոր, նա թողնում է այդ պաշտոնը։ Իսկ ընտրացուցակների հարցով, որոնցում մեծ անճշտություններ կային, կզբաղվի նույն ծառայության աշխատակից պարոն Իսպիրյանը։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵՆ ԳՆՈՒՄ «ԾԵՐՈՒԿՆԵՐԸ»

strasburg

Թեպետ հունիսի 10-ին ԱԺ-ն կգումարի իր առաջին նիստը, սակայն, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ կմեկնի նախկին պատվիրակությունը։ Հիշեցնենք, որ նախկին քառանդամ պատվիրակությունից միայն կոմունիստ Ֆրունզե Խառատյանն է վերընտրվել։

ԴԱՎԱՃԱՆՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐ

Leonid Hakobyan

Այն հիմքով, որ ՀՀՇ-ն արտասահմանում որեւէ ձայն չի ստացել, Հայկոմկուսը ներկայացնող պատգամավոր Լեոնիդ Հակոբյանն ասաց. «Բոլոր դեսպաններին, որոնց նշանակել է ՀՀՇ-ն, պետք է աշխատանքից հանել։ Եթե դրանք հավատարիմ չեն իրենց համոզմունքներին, ինչպես պետք է հավատարիմ լինեն պետության քաղաքական գծին»։

ՆՈՐԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lori

Լոռու մարզի 53 ընտրատարածքում, որտեղ անվավեր էին ճանաչվել խորհրդարանական ընտրությունները, հունիսի 20-ին կկայանան մեծամասնական կարգով նոր ընտրություններ, որոնցում առաջադրված են պատգամավորության 14 թեկնածուներ։ Ընտրությունները կկայանան թվով 26 տեղամասերում, որոնց մի մասը գտնվում է Ստեփանավանի, մյուսները՝ Թումանյանի եւ Գուգարքի տարածքում։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930