Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է

Հունիս 09,1999 00:00
Robert Qocharyan

Հանրապետության նախագահը հեռուստալրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ամենաշատ խախտումները Կենտրոն համայնքում են եղել։ Մինչդեռ «Կենտրոն» թաղապետարանից ստացած տվյալներով 100 հազար ընտրողների պարագայում այստեղ ցուցակային շուրջ 1500 անճշտություն է եղել։ Եվ ընդամենը 220-ն են դիմել դատարան։ Ի դեպ, սա նաեւ հետաքրքիր է այն իմաստով, որ փաստորեն 7-8-ից մեկն է իրոք նախանձախնդիր եղել իր ընտրական իրավունքը վերականգնելու մեջ։

Ո՞ՒՄ ՀԵՏ ԷՐ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԴԱՏԱՎՈՐԸ

veraqnnich

Աշոտ Բլեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանում հունիսի 7-ի նիստի ժամանակ առանց որեւէ պատճառաբանության՝ 12-16-ը ընդմիջում էին հայտարարել։ Մինչդեռ նյութերին ծանոթանալու համար մի 15 րոպեն էլ կբավականացներ։ Ժամը 16-ին վերսկսելուց հետո դատական նիստն ընդամենը կես ժամ տեւեց։ Աշոտ Բլեյանի մերձավորները հետո պարզել էին, որ այդ 4 ժամվա մեջ դատավորը ճշտել էր, թե ինչ դատավճիռ պիտի կայացնի։

ԿՊՊԶԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Arshak Sadoyan

Լրագրողներից մեկն Արշակ Սադոյանին տեսնելով հետաքրքրվեց, թե ո՞նց է իրեն զգալու Արշակը Խուճուճ Էդոյի, Ճոյտի եւ մյուսների հետ խորհրդարանի չորս պատերի արանքում։ Արշակ Սադոյանը սուպեր-ժամանակակից պատասխան ուներ. «Ինչ ա եղել ո՞ր, միասին կպպզենք»։

ԶՈՒԼՈ՞ՒՄ ՀԱԿՈԲ

Hakob Hakobyan

Ըստ «Առավոտին» հասած հավաստի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր ընտրված թաղային հեղինակություն Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբը) ձեռք է բերել նոր շուն, որի անունը Զուլում է։ Հիշեցնենք, որ պրն Հակոբյանի ներկայիս մականունը սերում է իր նախորդ շան անունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930