Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՂՐԿԵՔ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Հունիս 09,1999 00:00
vazgen manukyan

«Գաղտնիք չէ, որ բոլոր կուսակցությունների ֆինանսավորումը կատարվում է անլեգալ ձեւով։ Հայտնի չեն աղբյուրները, չկա Հայաստանում օրենք, որ եթե ձեռներեցը նվիրվատվություն է անում կուսակցությանը, ապա նա հարկերից ազատվում է, չկան ընդհանուր օրենքներ կապված նվիրատվությունների հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ ամենախորը թաքնվածը կուսակցական կյանքի մեջ, դա ֆինանսավորման հարցերն են»։

Վազգեն Մանուկյանի ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում։

«ՄԻԿԱ-ԱՐՄԵՆԻԱՆ» ՓՈՐՁԵԼ Է ԿԱՇԱՌԵ՞Լ «ՕՐԱԳՐԻՆ»

Hovik Charxchyan

«Օրագիր» թերթի խմբագիր Հովիկ Չարխչյանն «Առավոտին» հայտնեց. «Ինձ կանչել էին «Միկա-Արմենիա», առաջարկում էին թերթը հովանավորել, մեզ ֆինանսավորել եւ հետ վերցնել իրենց հայցը, եթե այսուհետ իրենց դեմ չգրենք։ Մենք չենք համաձայնել այդ պայմաններին, շարունակել ենք գրել, եւ այս ամենն այդ պատճառով է»։

Կարդացեք նաեւ՝ էջ 3։

«ԱՆՊԱՏԿԱՌ ԱՌԱՋԱՐԿ»

iravunq

«Առավոտի» հարցումները ՀՅԴ-ին, Կոմկուսին եւ «Իրավունք ու միաբանություն» դաշինքին, թե այդ կուսակցություններին որեւէ պաշտոնի խոստում կամ առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ, երեքի ներկայացուցիչներն էլ միաբերան երդում կերան, որ ոչ մի կոնկրետ բան իրենց կուսակցությանը դեռ չի առաջարկվել։ Բայց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքից ակնարկեցին, որ վաղը հայտնի կդառնա, թե իրենց լիդեր Գեղամյան Արտաշեսին ինչ են առաջարկել։

«MY HEART WILL GO ON»

nav

Պարտված թեկնածուի մասին հետընտրական ամենաթարմ անեկդոտը հետեւյալ երկխոսությունն է. «Լսիր, էդ Կլուբնիկ Ռուբոյի տնից ինչի՞ ա սաղ օրը «Տիտանիկի» երգը լսվում»։ «Էլ ի՞նչ պիտի անի, գեշ սկած ա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել