Սահմանադրական դատարանի բարձրաստիճան մի պաշտոնյա «Առավոտին» հայտնեց, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, դեռեւս ոչ մի թեկնածու պաշտոնապես չի դիմել ՍԴ, որպեսզի ընտրությունների արդյունքները վիճարկվեն։ Թեպետ՝ բազմաթիվ են ՍԴ այցելող թեկնածուները, որոնց կոնսուլտացիաներ են ներկայացվում։
ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՀՅՈՒՐ
Անցյալ տարի որեւէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած թեկնածուներից որեւէ մեկը երբեւիցե կարող է հայտնվել Կարեն Դեմիրճյանի կողքին։ Սակայն, քանի որ աշխարհը մեծ է, այդպես պատահել է։ Հունիսի 7-ին ՀԺԿ-ում հյուրընկալվել էր նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը։ Իսկ թե ինչ են խոսել, միայն իրենք գիտեն։
Կարդացեք նաև
ՆԵՄԵՑՆ ԱՌԱՋԻՆՆ Է
«Արարատ» ակումբի թենիսի կորտերում տեղի ունեցավ մրցաշար, որը թվով վեցերորդը լինելով հանդերձ, այս անգամ նվիրված էր Եվրոպայի խորհրդի 50-ամյակին։ Մրցանակը հինգերորդ անգամ անընդմեջ սահմանել է «Սապֆիր» գործարանը։ Առաջին տեղն է գրավել Գերմանիայի դեսպանատան աշխատակից Պաուլ Ուինբերգերը, իսկ երկրորդ տեղում ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանն է։
ՄԵԿ ԷԼ, ՄԵԿ ԷԼ
Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանն «Առավոտին» հայտնեց, որ «ԱրմենՏելին» առնչվող հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը Ռոբերտ Քոչարյանին է դիմել՝ առաջարկելով մեկ ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։