Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Հունիս 08,1999 00:00
Tavushi marz

Այս փաստերը, որ ներկայացնում ենք Տավուշի մարզի 74 ընտրատարածքի վերաբերյալ, ճշտել ենք այնտեղ առաջադրված մի քանի թեկնածուների հետ։ Ընդ որում, ներկայացվածը մեր ձեռքի տակ եղած տվյալների չնչին մասն է լոկ։ Ընտրությունը կատարել ենք հետեւյալ սկզբունքով՝ մատնանշել այն փաստերը, որոնք այս օրերին իշխանավորների շրջանառության մեջ դրված թեզերի լավագույն հերքումն են։

Բանակը հրահանգված չի քվեարկել

banak

Բերդի եւ Քոլագիրի ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցած 2800 զինվորականներից շուրջ 2700 իրենց ձայները միահամուռ տվել են «Միասնության» թեկնածու, Հայագրոբանկի Տավուշի բաժանմունքի կառավարիչ Գագիկ Մելիքյանին։ Եվ սա այն դեպքում, երբ այդ զինվորներից եւ ոչ մեկը այդ ընտրատարածքի 13 պատգամավորության թեկնածուների նկարն անգամ չէր տեսել՝ նրանց հնարավորություն չէր տրվել զորամասերում քարոզչություն իրականացնել։

Տեղական իշխանավորները չեն միջամտել

qveatertik

 

Տավուշի մարզպետ Աշոտ Ղուլարյանը ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ բոլոր համայնքապետերին հավաքելով հայտնել էր, որ իր համակրանքը Գագիկ Մելիքյանի կողմն է։ Գյուղապետերի մեծ մասը նրա խոսքերն ընդունել էին որպես հրաման եւ անշեղորեն կատարել էին։ Ընդվզել էին քչերը։

Քվեաթերթիկների հետ ձեռնածություններ չեն արվել Միայն Բերդի մշակույթի տանը տեղակայված ընտրական տեղամասից «կորել» է մոտ 100 քվեաթերթիկ։

Ոչ ոք ընտրական իրավունքից չի զրկվել

yntrakan

Ընտրացուցակները կազմվել էին ոչ ըստ ազգանունների՝ ինչպես կարգն է, այլ ըստ փողոցների՝ զտումը հեշտացնելու նպատակով։ Ընդ որում, ընտրողների թվաքանակը պահպանվել էր հաշվանցման միջոցով։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն հակափաստարկին, թե թող զրկվածները դատարանների միջոցով վերականգնեին իրենց ընտրական իրավունքը. հեռավոր գյուղերի բնակիչները մեծ մասամբ մարզկենտրոն հասնելու հնարավորություն չունեին, որտեղ Տավուշի դատարանն է։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930