Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 08,1999 00:00
bant

Աշխատանքային ուղղիչ հիմնարկից վերջապես տուն վերադարձավ «Հայոց ազգային կոնգրես» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, Հայաստանի կոմերցիոն բանկերի ասոցիացիայի հիմնադիր, Հայաստանի ձեռնարկությունների, կոոպերատորների եւ վարձակալների հանրապետական միության նախագահ Մյասնիկ Հակոբյանը։ Մյասնիկ Հակոբյանը անկախ Հայաստանի բանտերում նստեց 6,5 տարի։ Հիշեցնենք նաեւ, որ նա 91-ին անկախ հանրապետության անդրանիկ նախագահական ընտրություններում եղել է նախագահի հավակնորդներից մեկը։

ՎԱՏ ԼՈՒՐ

inqnaspan

Հունիսի 5-ին, ժ. 13.00-13.30-ի սահմաններում Կարմիր բլուրի գերեզմանատից դուրս գալիս դիմահար ավտոմատային կրակոցներից սպանվել է III-րդ մասում հայտնի մեկը՝ Բազարի Կյաժ մականունով (Արայիկը, 38 տարեկան)։ Նա մասնակցելիս է եղել իր ընկերոջ հորեղբոր յոթի արարողությանը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավտոմատավորը եղել է զինվորական հագուստով եւ մուգ ակնոցով։ Բազարի Կյաժը եղել է իր մեքենայի ղեկին։ Մեքենայում էին եւս երեք անձնավորություն, որոնցից ոչ ոք չի վիրավորվել։

Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Կինո «Հայրենիքից» մինչեւ Գ. Նժդեհի հրապարակ փակ էին բոլոր ճանապարհները։ Ծաղկեպսակներին թիվ ու համրանք չկար։ Դրանց վրա գրված էր միայն. «Արայիկին՝ ընկերներից»։ Հուզված ժողովրդի միջից կարող էիր լսել «էս սպանությունն էլ չի բացահայտվի» եւ կամ. «Ըսենց գնում ենք մինչեւ վերջ» նախադասությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930