ԱԺ-ի գրախանութում վաճառվում է Սերգեյ Գալոյանի «Հանցագործ աշխարհի անատոմիան» գիրքը, որտեղ խիստ այժմեական տեղեկություններ կան հեղինակությունների, «նակոլկաների» նշանակության եւ այլնի վերաբերյալ։ Ներառված է նաեւ գողական ժարգոնի բառարանը, որն ուսումնասիրելն ուղղակի անհրաժեշտ է լրագրողներին՝ շուրջ 20 նոր պատգամավորների ելույթները հասկանալու համար։
ՍԵՐՈԲԻՉԸ ՍԽԱԼՎԵՑ
Մեծամասնական ընտրակարգով ընտրված «Միասնության» 33 պատգամավորներից միայն 4-ն են ՀԺԿ անդամներ՝ Սամսոն Սարգսյանը, Միսակ Մկրտչյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Գագիկ Ոսկանյանը։ Համամասնական ընտրակարգով էլ «Միասնությանը» բաժին հասած 29 տեղերում էլ ՀԺԿ անդամները շուրջ 11-ն են։ Ի դեպ, ցուցակով անցածներից 6-ի վերաբերյալ որեւէ նշում չկա՝ նրանք ՀՀԿ-ի՞, թե՞ ՀԺԿ-ի անդամներ են։
Կարդացեք նաև
ՀԵՌԱՆԱԼԻՍ ՉԱՆԻԾԵ՞ՆՔ
Պատգամավոր Դավիթ Շահնազարյանն ի լուր լրագրողների, երեկ ԱԺ ղեկավարներին դիմեց կառուցողական առաջարկով. «2 օր է մնացել, չդնե՞նք Քոչարյանի պաշտոնազրկման հարցը լուծենք»։ ԱԺ նախագահը կատակ ընդունելով ասվածը՝ ծիծաղեց։
ՄԻՈՎ ԲԱՆԻՎ
«Առավոտին» հասած տեղեկություններով, թիվ 47 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանին նորից ԱԺ հասցնելու վեհ գործին լծվել էին ոչ միայն ոստիկանությունն ու բանակը, այլեւ Ճաճոյանց Էդոն։