Երեկ ժամը 17.30-ին, երբ պարզ դարձավ, որ չի հաջողվի ԱԺ վերջին եռօրյան սկսել, Խոսրով Հարությունյանն ամբիոնից ափսոսանք արտահայտեց, որ հնարավորություն չեղավ մեկը մյուսին շնորհակալություն հայտնելու համատեղ աշխատանքի համար. «Ինչո՞ւ չէ, նաեւ ավանդույթներ ներդնելու։ Օրինակ ես այսպիսի միտք ունեմ. կարծում եմ, շատ լավ կլինի, այս խորհրդարանն ամբողջ կազմով մի հատ լուսանկարվի՝ մուտքի աստիճանների վրա։ Ուղղակի թողնենք պատմությանը»։
Կարդացեք նաեւ էջ 3:
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԱԵՎ ԳԱՂՏՆԱՊԱՀ Է
Կարդացեք նաև
Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը՝ ի թիվս այլ փոքրիկ թուլությունների՝ որոշակի համակրանք ունի նաեւ սոցիալիստական գաղափարների, բնականաբար, Հայաստանի Սոցուժերի նկատմամբ։ «Առավոտի» այն հարցին, թե պրն Հարությունյանը արդյո՞ք հենց Սոցուժերի օգտին է քվեարկել, պատասխանեց. – Օ՜, դա գաղտնիք է։ Բայց պետք է ասեմ, որ Բելառուսում քվեարկած ՀՀ քաղաքացիների 70%-ը քվեարկել է հօգուտ «Միասնություն» դաշինքի։
«Առավոտի» թղթակից Լիլիթ Ավագյանի ռեպորտաժը Մինսկից՝ 2-րդ էջում։
ՀԻՄԱ ԷՇՆ Ո՞Վ Է
Թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներից մեկի անվան դիմաց մի քվեաթերթիկում շրջանակի մեջ փոքր տառերով գրված է եղել «էշ»։ Տեղամասի հանձնաժողովը նիստ է հրավիրել եւ որոշել, որ այդ քվեաթերթիկը չի կարելի անվավեր համարել, քանի որ օրենքի համաձայն՝ շրջանակում պիտի որեւէ նշում արվի եւ ոչ մի սահմանափակում չկա, թե այդ նշումը չի կարող «էշ» բառը լինել։ Ու ստացվել է, որ տվյալ թեկնածուի մասին այդպիսի չհիմնավորված անբարենպաստ կարծիք ունեցող անձը քվեարկել է նրա օգտին։