Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ

Հունիս 04,1999 00:00
hunastan

Մայիսի 19-ը հույների ցեղասպանության օրն է: 1916 թվականի մայիսի 19-ին, այնուհետեւ հաջորդ տարում Պոնտոսի շրջանում, Թուրքիայի տարածքի այլ շրջաններում երիտթուրքական նույն կառավարությունը, որը մեկ տարի առաջ իրագործել էր հայերի ցեղասպանությունը, սկսեց նաեւ հույների ցեղասպանությունը: Այստեղ այդ ժամանակ մոտավորապես մեկուկես միլիոն հույն էր բնակվում, որոնց մի մասին թուրքերը կոտորեցին, մյուս մասին ծովը լցրեցին, այսպիսով ոչնչացնելով 400- 600 հազար մարդու: Մնացած պոնտացի հույները ցրվեցին՝ հետագայում ապաստան գտնելով Հայաստանում, Հյուսիսային Կովկասում, Մերձսեւծովյան շրջաններում, Հունաստանում: Հույների ցեղասպանության օրն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից, եւ սպասվում է, որ կընդունվի նաեւ Հայաստանի կառավարության կողմից, քանի որ Հունաստանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հունիսի 3-ին այս միտքը քննարկվեց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ

patasxan

Թիվ 29 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ Հրայր Հակոբյանը, Անուշավան Զաքարյանը, Գառնիկ Պետրոսյանը, Հրաչյա Սարգսյանը, Վարազդատ Գրիգորյանը, Սերյոժա Առաքելյանը դիմեցին ՀՀ Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան հայցադիմումով՝ թիվ 29 ընտրատարածքի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջի մասին.

«1999 թ. մայիսի 30-ի թիվ 29 ընտրատարածքում ԱԺ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման ու անցկացման ընթացքում կոպտորեն խախտվել են «ՀՀ ընտրական օրենսգրքի» առանձին հոդվածների պահանջները։

1. Ընտրողների ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելիս (ընտրությունից 95 օր առաջ) նախապես ստուգվել են, ճշտվել եւ որեւէ առարկություններ չեն եղել փախստականների քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ։ Ներկայացված ցուցակները հաստատվել են։ Թիվ 29 ընտրատարածքում նախապես ներկայացված 29700 ընտրողներից իրականում շուրջ 12000-ը փախստականներ են, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, հետեւաբար նաեւ՝ ընտրելու իրավունք։ Նշված ընտրատարածքում ընտրողների թիվը զգալիորեն պակաս է օրենքով թույլատրելի նվազագույնից (25000)։

Այսպիսով, խախտվել է «ՀՀ ընտրական օրենսգրքի» հոդված 98-ի պահանջները (ընտրատարածքներում պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ։ Թույլատրվում է ընտրողների թվի մինչեւ 15% տարբերություն)։

2. Թիվ 29 ընտրատարածքի 6 տեղամասերում (Սիփանիկ, Ձորակ, Դարբնիկ, Հայանիստ, Նիզամի, Խաչփառ) ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել են ՀՀ ընտրական իրավունք չունեցող քաղաքացիներ։ Դրանով իսկ խախտվել է «ՀՀ ընտրական օրենսգրքի» հոդված 34-ի 1-ին կետի պահանջը։

Ելնելով շարադրվածից՝ դատարանից խնդրվում է թիվ 29 ընտրական տարածքի ընտրությունները համարել չկայացած (անվավեր)»։

ՓՈՂԵՐԸ ՊՐԾԱ՞Ն

dram

Ընտրություններից հետո ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները զրկվեցին ամեն շաբաթ անվճար տրվող 20 լիտր բենզինից։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930