Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ԲԼԵՅԱՆԻ ՀԱՐՑԸ

Հունիս 04,1999 00:00
ashot bleyan

Երկուշաբթի Վերաքննիչ դատարանը քննարկելու է Աշոտ Բլեյանի փաստաբանների դիմումը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ա. Բլեյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը գտնում է, որ դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց կալանք ընտրելը, անհիմն է։ Նույն կարծիքին է Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը, որը երեկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

qvearkutyun

Լոռու մարզի թիվ 53 ընտրատարածքում չեղյալ են համարվել ընտրությունները։ Նշենք, որ այս տարածքի պատգամավորության թեկնածու, Վարդաբլուրի գյուղապետ Վռամ Գյուլզադյանի վստահված անձը բողոք էր ներկայացրել Լոռու մարզային ընտրական հանձնաժողով, նշելով, որ քվեաթերթիկների մեծ մասը վավեր են ճանաչվել այն դեպքում, երբ դրանք եղել են անվավեր։

ԲՈՆԱՊԱՐՏԸ ՀԱՂԹԵՑ

Napoleon Azizyan

Երեկ ԿԸՀ-ն որոշեց, որ թիվ 22 ընտրատարածքում այնուամենայնիվ հաղթել է ոչ թե ՀԺԿ-ի պաշտպանյալ Համլետ Հակոբյանը, այլ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ամենահայտնի գործիչ, ազատ ձեռներեց Նապոլեոն Ազիզյանը։ Նախորդ օրն «Առավոտը» գրել էր, թե մեր այս ԱԺ-ի պատկերն ամբողջացնելու համար միայն Նապոն է պակասում։ Արձանագրենք. պատկերն այլեւս ամբողջական է։

ԴԱԴԱՐ

hayq

Ընտրությունների շրջանում ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայքը» երկօրյա դարձավ եւ թերեւս սա ֆինանսական խնդիրներ առաջացրեց։ Համենայնդեպս, «Առավոտին» հասած տեղեկություններով «Հայքի» այսօրվա համարից հետո թերթը երկու ամսով դադարելու է լույս տեսնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930