Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

Հունիս 04,1999 00:00

«Առավոտին» հայտնի է դարձել, որ ըստ երեւույթին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, հակառակ հայտարարվածի, Հայաստան չի ժամանի։ Առայժմ շուրջ մեկ ամիս հետո նախատեսված այցը հետաձգվում է Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդության պատճառով։ Շատ հավանական է, որ այցն ընդհանրապես չկայանա։

ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ-1

Կոտայքի մարզի թիվ 60 ընտրատարածքում համոզիչ հաղթանակ տարած «Սկյուռիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վրեժ Շահգելդյանի մասին, որին նաեւ «Զալատոյ Վրեժ» են կոչում, ժողովրդական բանահյուսությունն այսպիսի մի ասք ունի, որ հանդիպումներից մեկում ներկայացնելով, թե ինքն ինչպես է խթանում հայրենական արտադրությունը, հանրամատչելի լեզվով ասել է. «Ժողովուրդ ջան, դիփ ապրանքը Երեւանից ա»։

ԼԵԳԵՆԴՆԵՐ ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ-2

Նույն ժողովրդական բանահյուսությունը Կոտայքի մարզի թիվ 54 ընտրատարածքում անկասկած հաղթանակած եւ այժմ էլ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանի մասին պատմում է, որ երբ նրան հանդիպումներից մեկի ժամանակ հարցրել են, թե ինչո՞ւ է ցանկանում ԱԺ-ում վերընտրվել, չէ՞ որ ինքը թերուս է, առարկել է, որ ինքը չնայած այդ հանդիպմանը եկել է կարճ թեւերով վերնաշապիկով, բայց երկար թեւերով «սառոչկա ու կաստում» էլ ունի։ Կամ, երբ Չարենցի հոբելյանին են հրավիրել, հետաքրքրվել է. «Ինքը գալո՞ւ է»։

ԾԵԾՈՎ ՎԵՐՋԱԲԱՆ

Հունիսի 2-ի երեկոյան Արարատյան զանգվածում տեղի է ունեցել խնջույք թեկնածու Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) ընտրության կապակցությամբ։ Մորթվել է երկու ոչխար, տեղի է ունեցել ուրախ կերուխում, իսկ վերջում սեղանակիցների միջեւ ծայր է առել ծեծկռտուք։ Պատճառները դեռեւս անհայտ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930