Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 04,1999 00:00

Շարունակվում են փնտրտուքները, թե նոր խորհրդարանի կազմի համեմատ ինչ փոփոխություններ է կրելու օրինաստեղծ աշխատանքը։ Այսպես, ԱԺ 3-րդ սխոդկայի առաջին եռօրյա ռազբիրատների ժամանակ կընդունվի «ՀՀ օրենքը պատգամավորներին սխալ հանելու մասին»։ Գուցե օրենքները «քսիֆներ» վերանվանվեն։ Կընտրվեն մշտական հանձնաժողովներ նայողները։ Այս ամենը ժողովրդի ընտրյալները կորոշեն՝ ճկույթներով սեղմելով «հարց չկա» (այո), «ձեւ չկա» (ոչ) կամ «քյաստըմ» (ձեռնպահ) կոճակները։ ԱԺ բուֆետի ճաշացանկում արդեն իսկ նոր կազմի ճաշակի համեմատ փոփոխություններ են արվել՝ ներառելով «խաշ» եւ «չեֆիր» կերակրատեսակները։ Բացառված չէ նաեւ «բալանդան»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Armen Darbinyan

Երեկ ողջ օրն «Առավոտին» անընդհատ լուրեր էին հասնում, թե վարչապետն արդեն իսկ դիմում է գրել, իր առանձնասենյակը 3 օր է՝ ազատել է, կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Արմեն Դարբինյանի նոր պաշտոնն էլ էին արդեն նշում, թե ինչ-որ կարգավիճակ են սահմանելու, որ նա աշխատի միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նրան շատ են վստահում։ Ավա՜ղ, վարչապետի եւ նախագահի մամուլի գրասենյակներին մեր հարցումները ցույց տվեցին, որ այդ բոլոր լուրերն առայժմ իրականությունից առաջ են անցել։ Ինչպես հանրահայտ երգում է ասվում. «Դիմացեք, հայեր»: Քիչ մնաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930