Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց ոտքի վրա

Հունիս 04,1999 00:00
Suren avetisyan

Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյան

– Պարոն Ավետիսյան, շնորհավորում եմ Ձեզ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Դուք երեւի միակ թեկնածուն եք, որ 98 տոկոս ձայներով եք ընտրվել, եւ ժողովուրդն անվերապահորեն ձեզ արժանի է համարում։ Բայց, ես հիշում եմ, որ սպիտակցի մի տատիկ նախընտրական փուլում որոշել էր ձեզ ձայն չտալ, որ չգնաք քաղաք ու Սպիտակն անտեր չթողնեք։

– Ստեղծել ենք Սպիտակի համայնքների միություն, ես այդ միության վարչության նախագահն եմ, Սահմանադրությանը չի հակասում, որ կարողանամ ե՛ւ պատգամավոր լինել, ե՛ւ միության նախագահ։ Ես լրիվ ուժերով այստեղ աշխատելու եմ։ Պարտադիր չի քաղաքապետ լինել, որ աշխատես։ Պատգամավոր լինելը չի վնասի, երեւի ավելի օգտակար կլինի։ Մեր ուժերը լրիվ այստեղ ենք կենտրոնացնելու։

– Սպիտակ քաղաքի կարեւոր խնդիրները շարունակում են չլուծվել, թեպետ ժողովուրդն ասում է, թե դուք լավ քաղաքապետ եք։

– Սպիտակի առաջին պրոբլեմը բնակարանաշինությունն է։ Այս տարի բավականին շատ շինարարական աշխատանք է կատարվում։ Պետությունը ուշադրություն է դարձնում բոլոր ծրագրերին։ Ծրագրերը ֆինանսավորվում են «Կարմիր խաչ»-ով, բյուջեից, «Հայաստան» հիմնադրամով, Սոցներդրումների հիմնադրամով։ Սոցներդրումների հիմնադրամով կառուցվում են ջրագծեր, մարզահամալիրի շինարարություն։ Մենք էլ ենք ֆինանսավորում բնակարանաշինությունը։ Ինձ թվում է, որ լավ է լինելու։ Եթե մենք էլ չարչարվենք, պետության ֆինանսավորման հետ մենք էլ ֆինանսավորենք, ավելի նորմալ կլինի։

– Նախընտրական փուլում ընտրակաշառքի թեման բուռն ծաղկում ապրեց։ Դուք որպես քաղաքապետ ի՞նչ կաշառք եք բաժանել սպիտակցիներին։

– Ճիշտն ասած ոչ միայն ընտրակաշառք, այլեւ մեծ ընտրարշավ էլ չենք կազմակերպել։

– Ինչո՞ւ չկազմակերպեցիք, լուրջ հակառակորդ չունեի՞ք, թե՞ վստահ էիք, որ կանցնեք։

– Դե, հակառակորդները մինչեւ ընտրությունները թեկնածությունը հանեցին։ Մեկը Աշոցքի գյուղապետն էր, ՀՀՇ-ից, մեկն էլ այստեղի ՀԺԿ-ից էր։ Մնաց ԱԺՄ-ից Միրզոյան Վանիկը։

– Դուք ընտրվեցիք որպես անկուսակցական, խորհրդարանում ո՞ր կուսակցության հետ եք մտադիր համագործակցել։

– Իմ համակրանքը «Միասնության» կողմն է։ Կգնանք խորհրդարան, կտեսնենք, էլի։ Չեմ պատկերացնում ոնց է լինելու։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Վերջում Սուրեն Ավետիսյանն ասաց. «Եթե մեր պլաններն իրականանան, այս տարվա վերջին Սպիտակում գործազուրկ չի լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930