Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը

Հունիս 04,1999 00:00
Aram Sargsyan

Հայոց դիվանագիտությունը ծանր կորուստ է կրել. երկարատեւ, ազգանվեր եւ քրտնաջան աշխատանքից հետո ՀՀ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնից հեռացել է 95-ի եւ 99-ի ընտրություններում փայլուն բարոյական հաղթանակներ տարած Դեմոկրատական կուսակցության առաջնորդը: ԵԱՀԿ շտաբ-բնակարանում իջեցված են դրոշները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագրեր է ստացել Մինսկի խմբի համանախագահներից, որոնցում նշվում է, որ առանց Արամ Գասպարիչի ղարաբաղյան հարցի կարգավորումը կմտնի խորը փակուղու մեջ:

Արմեն Դարբինյանը

Armen Darbinyan

Բնականաբար, մոտ ժամանակներս իր պաշտոնից հեռանալու է նաեւ վարչապետը՝ իր թիմի արհեստավարժ /ոչ կուսակցական/ մասով: Բազմիցս նշել ենք, որ, գիտելիքների եւ գաղափարախոսության առումով ճիշտ ուղու վրա գտնվելով, պրն Դարբինյանը հոգեբանորեն ու քաղաքականապես պատրաստ չէր վարչապետի պաշտոնին: Այսօր առավել հետաքրքիր է, թե ով է նրան փոխարինելու այս անշնորհակալ գործում: Եթե դա լինի Կարեն Սերոբիչը կամ Ֆադեյ Տաճատիչը, ապա խոստանում ենք նրանց չքննադատել: Մադամ Տյուսոյի մոմե ֆիգուրների թանգարանի նմուշները քննադատության առարկա չեն կարող լինել:

Խոսրով Հարությունյանը

Xosrov Harutyunyan

Վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ Խոսրով Հարությունյանն է, որն այս անգամ չվերընտրվեց ԱԺ պատգամավոր եւ, բնականաբար, այլեւս չի լինելու ԱԺ նախագահ: Եվ դա միանգամայն արդարացված է. բավականին հաջող կերպով ղեկավարելով նախորդ՝ առնետական խորհրդարանը, նա դժվար թե կարողանա լեզու գտնել գողական աշխարհի հետ: Բայց վստահ եմ, որ պրն Հարությունյանն այն տաշած քարն է, որը գետնին չի մնա:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930