Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ ՄԻՏՔ ԵՄ ԱՆՈՒՄ ԷՍ ԹԵ ԷՆ

Հունիս 03,1999 00:00
Hamlet Hovsepyan

Երեւանի թիվ 07 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Համլետ Հովսեփյանը բողոք է գրել Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելով ընտրատարածքում տեղի ունեցած խախտումները, որոնց արդյունքում պատգամավոր է ընտրվել Ռուբեն Գեւորգյանը։ Խախտումները ներկայացված են մանրամասն եւ որպես դրանց հեղինակ նշված է հենց Ռուբեն Գեւորգյանի անունը։ Այս դիմում-բողոքով պահանջվում է անվավեր ճանաչել թիվ 7-ում տեղի ունեցած ընտրությունները եւ նշանակել նոր ընտրություններ։

Նշյալ խախտումներից ամենահիշարժանը. մայիսի 26-ին ժամը 23.20-ի սահմաններում Դավիթաշենի թաղամասը դիտավորյալ հոսանքազրկում է այն ժամանակ, երբ ինքը ելույթ էր ունենում «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ «Այդ ամենը կատարվել է այն պահին, երբ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի լուր բոլորի հայտարարեց, որ յուրաքանչյուր անձ, ով կխախտի ընտրությունների բնականոն ընթացքը, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- գրված է այս դիմումում։ Իսկ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրն Հովսեփյանը շատ ավելի կտրուկ էր։ Նա հայտարարեց, որ Ռուբեն Գեւորգյանը եղել է իր զինվորը եւ ինքն իրեն պարտված չի ճանաչում։ «Իմ դեմ ով է կանգնած, որ ես ինձ պարտված համարեմ»,- ասաց պրն Հովսեփյանը, որը դժվարությամբ էր խոսում կատարված ընտրակեղծիքների մասին, քանի որ չէր ուզենա, որ մեր տան կեղտը դուրս գա փողոց։

Պրն Հովսեփյանը հայտարարեց, որ ազատ եւ արդար ընտրությունների օգտին խոսող եւ թաղային հեղինակությունների դեմ պայքարող կուսակցությունները ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ ծախվելով Ծաղիկ Ռուբոյին։ Միայն ԱԺՄ-ն է, որ չի ծախվել եւ մեկ էլ մի քանի տեղամասերում՝ կոմկուսը։ «Ինչ կապ ունի Ծաղիկ Ռուբոն Դաշնակցության կամ ԱԻՄ-ի հետ»,- վրդովված հարցրեց Համլետ Հովսեփյանը։ Նախատինքի բաժին ստացավ նաեւ հազարամյակներ մաքառած մեր բազմաչարչար ազգը. «Սա ինչ սրիկայություն է։ Նման ստոր բան ես չեմ պատկերացնում ոչ մի երկրում, ոչ մի ազգի մոտ»։ Ինչպես շատ-շատերը, Համլետ Հովսեփյանն էլ հարցրեց՝ ինչ է, ինքն է՞լ թողնի-գնա։ Նման կտրուկ քայլերի կարիք թերեւս չկա, որովհետեւ աշխարհի որ ծայրում էլ գտնվենք, միեւնույն է, մենք շարունակելու ենք հայ մնալ։

Համլետ Հովսեփյանը տեղեկացրեց, որ ծեծի է ենթարկվել իր վստահված անձ Գուրգեն Թորգոմյանը։ Բայց ոչ այն պատճառով, որ իրենք թույլ են, իսկ նրանք՝ ուժեղ։ Ընդհակառակը՝ նրանք «նապաստակներ» են։

Որպես լուծում, Համլետ Թորոսյանն առաջարկեց, որ հանրապետության նախագահը մտածի՝ դա իր պրոբլեմն է։ Կարելի է կարծել, թե հանրապետության նախագահը մտածելու խորհրդի է սպասում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930