Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇՈՒՐՋՊԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱԺ-Ի ՇՈՒՐՋ

Հունիս 03,1999 00:00
haytararutyun

Մինչ պարտված կուսակցությունները ԱԺ ընտրությունների լուրջ խախտումների եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայտարարություններ են անում՝ «Ազատ Հայք Առաքելությունը» այդ հայտարարություններից ազդված երեկ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ.

«1. Անցած տարիներին երկրում գործող ընդդիմությունը եւ նրա առաջատար կարկառուն դեմքերը հրապարակումներով բազմիցս վկայել են, որ 90 թվականից ի վեր բարեփոխումներ իրականացնողների ջանքերով Հայաստանում տեղի է ունեցել ցեղասպանություն, որն իրականացվել է սոցիալական բռնապետությամբ տեղի ունեցող արտագաղթի տեսքով։

2. ՀՀ տասնյակ հազարավոր օրինավոր քաղաքացիներ 1999 թ. մայիսի 30-ին հայցադիմումներով բողոքեցին դատարաններից պահանջելով, որպեսզի վերականգնվի ոտնահարված իրենց սահմանադրական իրավունքը։

3. Վերստին կասկածի տակ դնելով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրինականության հարցը՝ փորձ է արվում շարունակել Հայոց պետականությունը թուլացնող գործընթացը։ 4. Ընդդիմություն-իշխանություններ բնական հակադրությունը կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ, բայց ոչ երբեք հայոց պետականությունը թուլացնելու հաշվին, եւ այդ պետության, պետականության ամրապնդումն ու պահպանությունը առաջին հերթին իշխանությունների սուրբ պարտքն է։

Ուստի կոչ ենք անում համայն հայությանը՝ քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային բոլոր կառույցներին համախմբվելու հայոց պետականության երաշխավոր հանդիսացող ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի շուրջը…»։

Լ. Մ.

Հ. Գ. Հիշեցնենք, որ «Ազատ Հայք Առաքելությունը» նախնական տվյալների համաձայն հավաքել է 0,4%։

ԵԱՀԿ-Ի ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

eahk

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օրերս ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ Մարտակերտի շրջանում անցկացրեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումը։ Ղարաբաղյան տարածքից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Ֆրանսուա Բյուշյեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները։ Ադրբեջանի տարածքից դիտարկումն անցկացնող առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասբշիկը։ Հրադադարի ռեժիմի դիտարկումն անցել է առանց միջադեպերի եւ համաձայնեցված պլանի համաձայն։ Դիտարկման խմբում ընդգրկվել են ԼՂՀ ՊՆ, արտգործնախարարության ներկայացուցիչներ։

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Իրանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից Ղարաբաղ տեղափոխված թվով 11 անձանց շնորհվել է ԼՂՀ քաղաքացիություն։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930