Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱՃԱՌԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՐ՝ ՁԱՅՆԸ»

Հունիս 03,1999 00:00
Hrayr Margaryan

Ի տարբերություն 5% ձայն չհավաքած բազմազան այլ կուսակցությունների՝ Հայաստանի «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն» դաշինքը ընտրություններից հետո ամենեւին էլ վհատված չէ։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ այս դաշինքը հավաքել էր 2284 ձայն։ Սոցուժերի նախընտրական շտաբի քարոզարշավի պատասխանատու Հրայր Մարգարյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ դեր էր վերապահված Սոցուժերին այս ընտրություններում։ «Առաջին նպատակը մեր ուժերի ներկայացումն էր հասարակությանը։ Ընտրությունները դրա համար հարմար առիթ էին։ Ունեինք որոշ ակնկալիքներ, որոնք չարդարացվեցին»։ Պրն Մարգարյանը Ընտրական օրենսգիրքը համարեց «արատավոր եւ անորակ»։ Որպես ապացույց՝ բերվեց ստորագրահավաքի, հանձնաժողովների ձեւավորման, ընտրացուցակներում ահավոր անճշտությունների, նախընտրական հիմնադրամի վերահսկման եւ այլ հարցեր։ Ի դեպ, դաշինքը նախընտրական քարոզչության նպատակներով ծախսել է մոտ 6000 դոլար։

Ճիշտ է, իշխանությունների եւ կուսակցությունների միջեւ գերիշխում էին առեւտրային հարաբերությունները՝ թանկ գնով վաճառվում էին հանձնաժողովներում տեղերը, վաճառվում էր ազդեցությունը։ Ի վերջո, «ժողովուրդն էլ վաճառեց այն, ինչ ուներ՝ իր ձայնը»։ Այս ընտրությունները եւս 4 տարի երկրում կստեղծեն քաղաքական անառողջ վիճակ։

Սոցուժերը հետընտրական որեւէ ծայրահեղ քայլը համարում են անընդունելի։ «Հիմնական քայլերը, որ մենք պետք է ձեռնարկենք, հասարակության մեջ առճակատում չառաջացնելն է»։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930