Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունիս 03,1999 00:00
Vahe Gabrielyan

«Արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո էլ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականները մնալո՞ւ են իրենց պաշտոններում»,- «Առավոտի» այս հարցին նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը վաղուց հայտարարել է, որ ընտրություններից հետո նախագահի խորհրդականների ողջ ինստիտուտը վերաձեւավորվելու է։ Խորհրդականներն այսուհետ կլինեն զուտ մասնագիտական հատկանիշներով ընտրված եւ քաղաքականության մեջ չներգրավված անձինք։ Ներկա խորհրդականների հետ այսպիսի պայմանավորվածություն եղել է նրանց նշանակման պահից։ Այս որոշումն ընդհանրական է եւ կապ չունի այս կամ այն խորհրդականի ԱԺ պատգամավոր ընտրվելու կամ չընտրվելու հետ»։ Խորհրդականներ, go home!

ՎԱՏ ԼՈՒՐ

ashot bleyan

Հունիսի 1-ին Աշոտ Բլեյանի բանտախցում խուզարկություն է անցկացվել եւ նրանից վերցրել են բոլոր թղթերը, երեխաների՝ նրան ուղարկած նամակները եւ այլն։ Երեկ էլ որեւէ փաստաբանի թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ։ Ասենք, փաստաբան Ռուբեն Սահակյանն «Առավոտին» պատմեց, որ ՆԳ եւ ԱԱ մեկուսարանի պետն արգելել է իրեն տեսակցել իր պաշտպանյալի հետ՝ վկայակոչելով նախարարությունից ստացված հրահանգը, որով նաեւ դժգոհներին առաջարկվում էր գլխավոր դատախազին դիմել։ Դրդապատճառներից մեկն էլ հենց Բլեյանին նամակներ տանել-բերելն է եղել։

Հիշեցնենք, որ 95-97 թվականներին կալանավորված դաշնակցականների հոդվածները մեկուսարանից անարգել դուրս էին բերվում եւ տպագրվում մամուլում, այդ թվում նաեւ՝ մեր թերթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930