Կոտայքի մարզից պատգամավոր ընտրված Վրեժ Շահգելդյանին նախընտրական վերջին հանդիպումներից մեկի ժամանակ հարցրել են, թե արդյոք նա կարո՞ղ է օրենքներ գրել։ Պատասխանը եղել է այսպիսին. «Ի՞նչ օրենք գրող, այնտեղ օրենք գրող կա»։
ՄԻ ՋՆՋԻՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ԿԴԱՌՆԱՍ
ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» հայտնեց, որ թիվ 3 ընտրատարածքում, որտեղ ինքը թեկնածու էր առաջադրված, 27, 28 եւ 29 տեղամասերում իր օգտին տրված ձայներով անվավեր հայտարարված քվեաթերթիկները երեք անգամ գերազանցում էին վավեր քվեաթերթիկների քանակը։ Ի դեպ, 75 ընտրատարածքում էլ Վանո Սիրադեղյանի օգտին տրված բազմաթիվ ձայներ էին անտեսվել, քանի որ մարդիկ ուղղակի ջնջել էին նրա մրցակիցներին։
Կարդացեք նաև
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ
ԱԺ-ում ուժեղ թափով ընթանում է ընտրությունները բոյկոտած կամ պարտված պատգամավորների իրերի կապկպման գործընթացը։ Երեկ «ճամպրուկները հավաքեց» նաեւ Արամ Մանուկյանը։ Հուզիչ պատկեր էր՝ գնում էր, թեւի տակ շրջանակի մեջ առնված Անկախության հռչակագրի այն տեքստը, որն ազդարարելու պատիվն էր նա ունեցել տարիներ առաջ։
ԹԵՆԻՍ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՆ
Եվրոպայի խորհրդի 50-ամյակի առթիվ Հայաստանում կազմակերպվելիք հանդիսությունների շարքում տեղի կունենա թենիսի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիվանագիտական աստիճան ունեցող ՀՀ պաշտոնյաները։ Մրցաշարը տեղի կունենա «Արարատ» թենիսի ակումբի կորտերում։