Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅՑ Ի՜ՆՉ ԳԱՂԱՓԱՐ Է ԿՈՐՈՒՄ

Հունիս 03,1999 00:00
Vahe Gabrielyan

«Առավոտի» այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված այն լուրերը, որ ընտրությունները չեղյալ համարելու գաղափարը Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարում եւ այդ նպատակով նախագահի աշխատակազմի ղեկավարը բանակցում է ԿԸՀ-ում ներկայացված իշխանամերձ կուսակցությունների ու ՍԴ-ի ղեկավարության հետ, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Անհեթեթություն է եւ լրացուցիչ գնահատականների կարիք չի զգում»։

ՍԵՌԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Աֆրիկյան մի ցեղ կա, որի տղամարդիկ ամեն առավոտ, լույսը բացվելուն պես աղոթք են անում եւ Աստծուց շնորհակալություն հայտնում, որ իրենք տղամարդ են ծնվել եւ ոչ թե կին-մարդ։ Հավանաբար, «Միասնություն» դաշինքի առաջնորդները եւս շնորհակալ են Աստծուց, որ տղամարդ են ծնվել. ոչ միայն իրենք, այլեւ իրենց դաշինքի համամասնական (նաեւ՝ մեծամասնական) ընտրակարգով պատգամավոր դարձածների մեջ կինարմատներին հաշվելու համար մի ձեռքի հինգ մատները շատ են (Էմմա Խուդաբաշյան եւ Հերմինե Նաղդալյան)։ Այդ տիկնանց ընկերակցելու են անկուսակցական Հրանուշ Հակոբյանը եւ Ալվարդ Պետրոսյանը ՀՅԴ-ից։

ՈՉ ԲՈՂՈՔԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱՏԱՐԵԼ

Shoger Matevosyan

Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք «Շամիրամ» կուսակցությունը պատրաստվում է ոչ թե բողոքել, այլ սատարել նորընտիր Ազգային ժողովին, այդ կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանն ասաց. «Իսկապես, բողոքելը մեր պլանների մեջ չի մտնում։ Ինչ մնում է սատարելուն, ապա չեմ կարծում, որ ԱԺ նորընտիր կազմը դրա կարիքն ունի, մյուս կողմից էլ մենք, եթե նույնիսկ շատ ցանկացանք, այս խորհրդարանին ոչնչով չենք կարողանա օգնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել