Լրահոս
Օրվա լրահոսը

Խդոյի «շնորհակալությունը» Հակոբից

Հունիս 02,1999 00:00
shnorhakalutyun

Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կնոջը՝ Էլզա Խոջաբեկյանին, որ հասցնելով տեսնել եւ ճանաչել Հակոբ Մարտիրոսյանին, հրաժարվեց ներքին գործերի բաժնում ցուցմունք տալուց, հույս ունենալով, որ Հակոբը եւ իր գործընկերը կվերադարձնեն արնաշաղախ ականջների օղերը։ Այդպես էլ չվերադարձրին։ Բազմիցս «իր աշխարհի» հեղինակավոր անձինք դիմել են իրեն, իր ընկերներին եւ եղբայրներին, որպեսզի վերադարձնեն ականջօղերը։ Շուրջ երեք տարի անտեսեց բոլորին, նաեւ ինձ՝ լավ ճանաչելով։ Շարունակելով իր մասնագիտությունը, նա մեկ այդ գործով կանգնեց դատարանի առաջ։ Վերջապես դատարանում, իր վերջին խոսքով, որը ցուցադրվեց «Ար» հեռուստաալիքով, նա բացահայտեց իր ով լինելը։ Հակոբը հայտարարություն տվեց. «որ ինձ բաց թողնեք, ես խոստանում եմ գտնել գողերին»։ Հակո՛բ, շնորհակալություն։

ԽԴՈ (ԽՈՋԱԲԵԿՅԱՆ)

Զանգվածային լրատվական տպագիր միջոցներում մինչեւ վերջերս «քսիֆը» բացակայում էր։ «Քսիֆների» հերքման կամ դրանց պատասխանելու մեխանիզմները, բնականաբար, հաշվի չէր առնված «ԶԼՄ մասին» ՀՀ գործող օրենքում։ Ա՛յս խորհրդարանը «քսիֆների» հարցում, անշուշտ, հարուստ փորձ եւ տեղեկացվածություն ունի։ Ու, բնականաբար, առաջին օրենսդրական նախաձեռնությունն էլ կվերաբերի այդ աններելի բացթողման վերանայմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930