Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԸՍՏ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ

Հունիս 02,1999 00:00
kusakcutyunner

Ազգային ժողովի այս ընտրություններում մասնակցած 21 կուսակցություններից եւ դաշինքներից 9-ը չեն հատել նույնիսկ 1%-ի պատնեշը, իսկ 3 կուսակցությունների հաջողվել է անցնել «հաղթական» 1%-ը։ Այս տվյալներն, իհարկե, մայիսի 31-ի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներն են։ Մինչ կհրապարակվեն ԿԸՀ-ի վերջնական տվյալները, որոշեցին իմանալ պարտված կուսակցությունների գնահատականն ընտրությունների վերաբերյալ։

«Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինքում (1,68%) ընդգրկված Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Հովսեփյանը հայտնեց, որ իրենց դաշինքը դեռեւս ընտրության օրը հանդես է եկել հայտարարությամբ, երբ դեռ հայտնի չեն եղել տվյալները։ Համաձայն այդ հայտարարության «Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինքն անհանդուրժելի է համարում այն հանգամանքը, որ ընտրությունների 10%-ը զրկվել է ընտրելու հնարավորությունից։ Ուստի այդ հայտարարությամբ կոչ են արել. հրավիրել արդեն նախկին ԱԺ արտահերթ նիստ, որը եւ նոր ընտրություններ կնշանակի։ «Ամոթ է». մեկ բառով գնահատեց այս ընտրությունները Հայաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ա. Մարտիրոսյանը (կուսակցությունը «Սոցիալիստական ուժերի միություն» դաշինքի (0,32%) անդամ է)։ «ԱԺ ընտրություններն անցկացրին ինչպես ցանկանում էին։ Նորմալ ընտրություններ անցկացնելու համար պետք է 5-6 ամիս առաջ կադրային փոփոխություններ կատարեին տեղական ինքնակառավարման մարմիններում։ Դա չարվեց, տեղական մարմիններն էլ սաբոտաժի ենթարկեցին ընտրությունները»։

«Ազատ Հայք Առաքելություն» (0,4%) նախագահ Ռ. Մնացականյանը մինչեւ արդյունքների պաշտոնական հրապարակումը չցանկացավ որեւէ գնահատական տալ։ Նրա կարծիքով ցուցակների անկատարության պատճառով մեկ միլիոնից ավել մարդ չի կարողացել մասնակցել ընտրություններին։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930