Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտը, Վանոն, ԵԱՀԿ-ն

Հունիս 02,1999 00:00
luys

ԵԱՀԿ դիտորդները երեկ հանդես եկան նախնական հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելով նորմալ, նշելով, որ 1995, 96, 98 թվականների ընտրությունների համեմատ այս անգամ դրական առաջընթաց նկատվեց եւ իշխանություններն իրավական ճանապարհով չխոչընդոտեցին որեւէ կուսակցության մասնակցությունը։ Ավելի ուշ, դիտորդներից մեկն առանձին զրույցի ժամանակ պնդում էր այս գնահատականները եւ իբրեւ իր ասածների ապացույց, մի խումբ թերահավատ տեղացիներիս բերեց Տավուշի մարզի օրինակը, որտեղ ընտրություններն անցել էին հանգիստ, կազմակերպված, առանց օրինախախտումների՝ նկատի ունենալով այն, որ այստեղ 75-րդ ընտրատարածքում էր քննարկվում ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը, եւ նրա դեմ ճնշումների փաստ չի արձանագրվել (թեպետ, ինչպես գիտենք, այս ընտրատարածքում հսկողություն էր իրականացնում անձամբ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը՝ փոխնախարար Հովիկ Հունանյանը)։

Ստացվում է, որ Վանո Սիրադեղյանը հազիվ թե իր դեմ հարուցված քրեական գործի եւ դրա հետեւանքով վերջին ամիսներին լարված օրերի համար, առանձին խանդաղատանք տածի ՀՀ բարձրաստիճանների հանդեպ, լավություն արեց նրանց՝ վճռականորեն վերադառնալով Հայաստան եւ չնայած նախնական կալանքի միջոցով ահաբեկելու փորձերին՝ ղեկավարեց ՀՀՇ նախընտրական քարոզարշավը եւ մասնակցեց ընտրություններին։ Այս փաստը թերեւս ամենահամոզիչ փաստն էր ԵԱՀԿ դիտորդների համար, թե Հայաստանն առաջընթաց քայլ կատարեց ժողովրդավարության ճանապարհին եւ նրանք կարծես թե ուզում են վառել դեպի Եվրախորհուրդ ճանապարհի կանաչ լույսը։

Պ. Տ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930