Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 7 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հունիս 02,1999 00:00
dataxazutyun

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրության քարոզարշավի ընթացքում ստացված բողոքների, մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 7 քրեական գործ, մյուս դեպքերով նյութերի նախապատրաստումը եւ ստուգումները ընթացքի մեջ են, 2 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Մայիսի 30-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրության օրը, դատախազությունում ստացված հաղորդումներով եւ ահազանգերով նյութեր են նախապատրաստվում, կատարվում ստուգումներ եւ արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ։

ՀՀ Գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժին

ՆՈՐ ՀՐԱՎԵՐ

boykot

Աջ ուժերի մի հիմնական մասը բոյկոտել է խորհրդարանական ընտրությունները։ Նրանք մտադիր են հերթական հանրահավաքը, հավանաբար, էլի Մատենադարանի մոտ, անցկացնել հունիսի 18-ին եւ քննարկել ընտրություններից հետո առաջացած վիճակը Հայաստանում։

ԱՍՖԱԼՏԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

asfalt

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ ասֆալտ գցած եւ պատգամավոր չընտրված թեկնածուների համար սահմանվել է որոշակի ժամկետ՝ նրանք կարող են 10-օրյա ժամկետում հավաքել իրենց գցած ասֆալտը։

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԸՍՏ ԱՐԱՐԱՏԻ-1

ararat zurabyan

«Ես համոզված եմ, որ «Օրինաց երկիրը» չէր անցել 5%-ի սահմանը, բայց նրան արհեստականորեն ընձեռվեց այդ հնարավորությունը։ Հայտարարվեց, թե քվեարկել է 1 մլն 150 հազար մարդ եւ այդ կուսակցության հավաքած 51 հազար ձայները թույլ չէին տա 5%-ի արգելքը հաղթահարել, դրա համար քվեարկողների թիվը պակասեցվեց շուրջ 135 հազար ձայնով»,- «Առավոտին» հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը։

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԸՍՏ ԱՐԱՐԱՏԻ-2

Ararat Zurabyan

«Իշխանությունները հետեւում են ԱԺՄ-ի արձագանքին եւ, եթե այն շատ խիստ բացասական լինի՝ այդ կուսակցությունը եւս կընդգրկվի խորհրդարանում,- իր այս պնդումն էլ Արարատ Զուրաբյանն այսպես հիմնավորեց։- Այնպիսի իրավիճակ են ստեղծել 4,9% ձայներ հայտարարելով, որ ճշտումներից հետո կարողանան հեշտությամբ սահմանից այս կամ այն կողմ թողնելու խնդիրը կարգավորել»։

ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ

Leonid Hakobyan

Ընտրված պատգամավորներից առաջինը Լեոնիդ Հակոբյանն էր, որ նորից կոխեց ԱԺ շեմը։ Հունիսի 1-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանից նա նոր աշխատասենյակ էր ուզում, որը մի քիչ ավելի մեծ ու հարմարավետ կլիներ, եւ որտեղ հնարավոր կլիներ տեղավորել այնքան անհրաժեշտ ամբողջ արխիվը։ Լեոնիդ Հակոբյանի հետ՝ իբրեւ երրորդ խորհրդարան առաջինը վերադարձած պատգամավորի, հարցազրույցը վաղվա «Առավոտում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930