Շիրակի մարզում Հայկոմկուսը ստացել է 21 տոկոս ձայն, «Միասնություն» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ազդեցությունը համարյա թե նույնն է, բայց Սյունիքում, որը սահմանամերձ գոտի է, կա Ղարաբաղի ազդեցությունը, հակամարտության որոշ ուժերի միջեւ, այստեղ մեր ազդեցությունը շեշտակի իջել է»,- ասում է Սերգեյ Բադալյանը։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՐԵՎԻ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՁԱՅՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Կարդացեք նաև
Հետաքրքիր փաստեր ես հայտնաբերում, դիտարկելով արտերկրում քվեարկության արդյունքները։ Գերմանիայում ՀՀՇ-ն ոչ մի ձայն չի ստացել, չնայած այնտեղ Հայաստանի դեսպանը ՀՀՇ վարչության նախկին անդամ Աշոտ Ոսկանյանն է։ Չնայած 1995-ին «Հանրապետություն» միավորման ցուցակում էին Լեւոն Բարխուդարյանը, Վիգեն Չիտեչյանը, Գագիկ Շահբազյանը եւ Սերգեյ Մանասերյանը (վերջինն անգամ ՀՀՇ անդամ էր), բայց Կանադայում, Բելգիայում, ՌԴ-ում եւ Եգիպտոսում, որտեղ համապատասխանաբար դեսպաններ են այդ մարդիկ, ՀՀՇ-ն զրո տոկոս ձայն է ստացել։
ՆՈՐ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ
ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քաղհայցով դատարան դիմելու ՀՅԴ-ի սպառնալիքը, որ մինչ օրս հետաձգվում էր տեխնիկական պատճառաբանությամբ, հիմա էլ ուշացման նոր արդարացում ունի։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի հավաստմամբ, քաղհայցն անպայման կներկայացվի՝ ընտրական թոհուբոհն անցնելուց հետո։
Պարոն Մանուկյանի պնդմամբ՝ նախընտրական շրջանում իրենց մտադրությունն իրականացնելը կարող էր քարոզչական շահարկում որակվել։