Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ, ՈՉ ԷԼ ԵՐԵՎԻ ԸՆԴՎԶԵԼ

Հունիս 02,1999 00:00
Vahe Gabrielyan

ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի երեկվա խմբագրականում նշված էր, որ Ռոբերտ Քոչարյանը «ընդվզել է, թե Դաշնակցությունը գոնե 15% չի բերել»։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից փորձեց պարզել, թե որտեղ եւ ինչպես է տեղի ունեցել այդ ընդվզումը։ «Ինձ բացարձակապես հայտնի չէ, թե ինչի վրա են հիմնված այդ ենթադրությունները»,- ասաց պրն Գաբրիելյանը։ Մեր հաջորդ հարցին էլ, թե գուցե ՀՅԴ-ին այդ 15%-ը նախապես խոստացվե՞լ էր, պատասխանեց. «Որեւէ մեկին տրված ձայների վերաբերյալ պայմանավորվածություն ընդհանրապես չէր կարող լինել։ Կուսակցությունների քվեները որոշվում են նրանց օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիների ձայներով»։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ruben Hayrapetyan

«Դուք իրոք ամեն ինչ անո՞ւմ էիք, որ «Հզոր Հայրենիքի» ներկայացուցիչ Լյովիկ Եզեկյանը թիվ 3 ընտրատարածքում հաղթի»,- «Առավոտի» այս հարցին Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Որպես ընտրող՝ այո, աջակցություն եղել է։ Բայց ակտիվ աջակցություն ցույց չեմ տվել։ Եթե ես իրոք նրան հովանավորել եմ որպես թաղապետ, ինչպես մամուլն էր գրում՝ դե թող Եզեկյանը հաղթեր։ Ի դեպ, Ավանում ցուցակներից դուրս մնացածների մեծ մասը հենց Եզեկյանի ընտրողներն էին»։

Ցուցակների անճշտությունների վերաբերյալ թաղապետերի մեկնաբանությունները՝ 4-րդ էջում։

ՀՅԴ ՏԱՐՈՍԸ ՀՀՇ-ԻՆ

Vano Siradexyan

Փաստորեն ՀՀՇ-ն հայտնվում է ՀՅԴ-ի վիճակում, որովհետեւ երրորդ խորհրդարանում ունենալու է ընդամենը մեկ պատգամավոր՝ ի դեմս Վանո Սիրադեղյանի։ Իսկ երկրորդ խորհրդարանում կար ընդամենը մեկ դաշնակցական պատգամավոր՝ Ռուբեն Հակոբյանը։ Վանո Սիրադեղյանը, ինչպես հայտնի է, վերադարձից հետո լրագրողների որեւէ հարցի չի պատասխանել։ Հունիսի 1-ին նա խախտեց իր այդ ավանդույթը՝ պատասխանելով «Առավոտի»՝ բացառապես ընտրական թեմային վերաբերող հարցերին։

Կարդացեք էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել