Տիկնայք հրավիրում են պարոններին
Ֆրանսիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում գտնվում է մի փողոց (պարդոն՝ բուլվար), որի անունը յուրատեսակ հեղինակություն է վայելում մարդկանց մեջ, իսկ ավելի ճշգրիտ՝ տղամարդկանց շրջանում։ Սեն-Դենի բուլվարը փարիզյան «գիշերային թիթեռների» սիրելի աշխատավայրն է։
Այստեղ գնում են եւ վաճառում «սպիտակ ստրկուհիներին» եւ, իհարկե, ոչ միայն սպիտակ։ Ըստ «գնորդի» ճաշակի եւ ցանկության, այստեղ կանգնած են սեւ եւ սպիտակ, դեղին եւ կարմիր գույնի մաշկ ունեցող գեղեցկուհիներ՝ ֆրանսուհիներ, արաբ կանայք, ճապոնուհիներ… Ընդամենը մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքում ներկայացված է երկրագնդում բնակվող բոլոր ռասաների գեղեցիկ (եւ ոչ այնքան) սեռի հավաքածուն։
Այստեղ կանայք տղամարդկանց չեն մոտենում՝ դրա կարիքը չկա։ Նրանք այնպես են հագնված, որ կանացի ամբողջ գեղեցկությունը ցուցադրվում է։ Հիմնականում՝ ոչ տեղացի անցորդին, քանզի տեղացիներն իրենց սեքսուալ պրոբլեմները լուծելու համար չեն գնում Սեն-Դենի։
Կարդացեք նաև
Այստեղ ավելորդ փողը երբեք ավելորդ չի լինում, մանավանդ որ, կանանց միջեւ սուր մրցակցություն է գնում հաճախորդի համար։ Մրցակցություն դա դեռ մեղմ է ասված։ Արժե տեսնել, թե ինչպես է փայլում նրանց աչքերը, երբ իրենց գեղեցկությունը հաճախորդի ուշադրությանն է արժանանում։ Մրցակից աղջիկները բացահայտ նախանձում են «հաջողակին» եւ սպասում իրենց հերթին։ «Գնորդը» կարող է իր «տիկնոջը» «հրավիրել» իր ավտոմեքենան։ Ի տարբերություն շատ քաղաքների, Սեն-Դենին «կարմիր լամպերի» թաղամասում չէ, այն քաղաքի անբաժանելի մասն է, որտեղ ամեն ինչ աչք է ծակում։
Այստեղ կանայք բացահայտորեն խուսափում են որեւէ հարցից, առավել եւս՝ նկարահանումից։ Մեծ դժվարությամբ նրանցից մեկ-երկուսն ասացին, որ «գործերը» այնքան լավ չեն։ Մեկ երեկոյի ընթացքում «ընդամենը» 200-300 դոլար են վաստակում (1200-1500 ֆրանկ)։ Լավ է դեռ, որ երեխաների պահելու պրոբլեմ չկա։ Խորհուրդ տվեցին ինձ հեռանալ եւ չխանգարել իրենց աշխատանքին։
Նրանց հույսը հիմնականում կապված է երեկոյան եւ գիշերային աշխատանքի հետ։ Ցերեկն «առանձնապես գործ չկա»։ Նեգրերը եւ արաբները շատ են սիրում իրենց, բայց քիչ փող ունեն եւ ձեռնտու հաճախորդներ չեն
։ Պոռնիկները շատ դժգոհ են Ինտերնետից, ցավալի վնաս հասցրեց իրենց գործին։
Այսօր Ֆրանսիա (եւ ոչ միայն այնտեղ) այցելող տղամարդիկ շատ հանգիստ կարող են կին պատվիրել Ինտերնետի միջոցով։
Այն զարգացրեց «թաքցված պոռնկությունը» եւ մեծ վնաս հասցրեց «ավանդական» պոռնիկներին։ Երեւում է՝ նրանց գործերն իրոք բարդացել են։
Պիգալի հրապարակից մի փողոց ներքեւ գտնվող հանրաճանաչ «Մուլեն-Ռուժի» մոտ ցանկացած գիշերային ակումբում կամ կաբարեում տղամարդիկ հաճախակի կանանց զոհն են դառնում։
Հաճելի ժամանց անցկացնելու առաջարկությունները մերժել բոլորն ի վիճակի չեն, իսկ ամեն մի նման «հաջողություն» 80-100 կամ ավելի դոլար է։
Վառվում են Փարիզի լույսերը, գիշերային կյանքն աշխուժանում է, տիկնայք հրավիրում են պարոններին։ Տեսնելով նրանց՝ դուք կորոշեք նրանց «մասնագիտությունը»։ Ի վերջո, կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն եւ եթե ցանկանում են իրենց հացն այսպես վաստակել, ապա օրենքը չի արգելում։
Զ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երեւան-Փարիզ