Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեատուփ չգողացան, բայց ձայներ փախցրին

Հունիս 01,1999 00:00
qveatup

Հայաստանի ընտրական օրենսգրքի հոդվածներից 139-ը ամբողջությամբ «հատկացվել» է պատասխանատվության մեխանիզմների կիրառմանը, օրենքը խախտելու ժամանակ։

Պատասխանատվության կարող են ենթարկվել նրանք, որոնք կքվեարկեին այլ անձի փոխարեն, «տեղամասային կենտրոն» կմտնեին՝ զինված, նրանք, ովքեր քվեարկության նախորդ օրը քարոզչություն էին իրականացրել եւ կամ հափշտակել էին քվեատուփ։ Պատասխանատվություն էր նախատեսված այն դեպքերում, երբ «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող անձին» խաբում են կամ տարածում անանուն տպագիր քարոզչական նյութեր։ Ըստ էության զանգվածային քվեատուփեր չգողացվեցին։ Կարծես թե լույսեր էլ չհանգցվեցին։ Կարծես կանանցից եւ ոչ մեկն ուղղակի չպառկեց քվեատուփերից եւ ոչ մի անցքի վրա՝ քվեաթերթիկը պաշտպանելու փորձ անելով։ Շրջիկ քվեատուփեր գործողության մեջ չդրվեցին։

Փոխարենը, տեղական ինքնակառավարման մարմինները զրկեցին ընտրողներին իրենց ընտրելու սահմանադրական իրավունքից։ ՀՀ ընտրական օրենսգիրքն ասում է. պատասխանատվության է հանգեցնում «համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելու կարգն ու ժամկետները խախտելը» եւ «Ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը»։

Ընտրացուցակներից մարդկանց դուրս թողնելու եւ մարդկանց ընտրելու իրավունքից զրկելու համար երեկվա տվյալներով պատասխանատվության չեն ենթարկվել դեռ ոչ մի համայնքի ղեկավար եւ իրավասու մարմին։

Մարդկանց տեղամասային կուտակումների եւ ուղղակի քարոզչություն իրականացնելու համար էլ պատասխանատվության չեն ենթարկել հանձնաժողովի ոչ մի նախագահի կամ անդամի։ Եկեք գումարենք մասսայական հավկուրության սինդրոմը, դրանով իսկ «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող» անձանց խաբելու դեպքերը։ Պատկերացրեք, թե ինչպիսի որակական առաջընթաց ապահովեցինք մենք այս տարի… Տարօրինակ էր դատարաններին ներքաշելը ԲՇՏ-ների, համատիրության կամ համայնքի ղեկավարների գործառույթների մեջ։ Դատարանը դարձավ տեղեկանք ապահովող մարմին, մինչդեռ իրական տեղեկանք երկնող կամ եղծող մարմինները զբաղվեցին… պարապ «քարոզչությամբ» կամ թե՝ նախընտրական խաղերով։ Դատարանները երեկվա տվյալներով դեռ քրեական, քաղաքացիական ոչ մի գործ չէին լսում ընտրությունների հետ կապված։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930