Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կվարի առաջին նիստը

Հունիս 01,1999 00:00
Fadey Tachatich

11 տարի անց

Երկու շաբաթից մենք ականատես կլինենք նոր Ազգային ժողովի առաջին նիստին։ Ակնհայտ է, որ առաջին հարցը, որ քննարկվելու է, դա նոր վարչապետի ու նախարարների կաբինետի հարցն է լինելու։ Մինչ այդ, ԱԺ-ն կընտրի նախագահ ու նախագահություն։ Բայց մինչ այդ դեռեւս պետք է վարվի խորհրդարանի առաջին նիստը։ Ո՞վ է վարելու այն։

Ըստ կարգի, խորհրդարանի առաջին նիստը, պետք է բացի խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Ապագա ԱԺ-ի արդեն ուրվագծվող պատկերից երեւում է, որ ապագա պատգամավորներից ամենատարեցներն են՝

«Միասնություն» դաշինքից՝ Ֆադեյ Սարգսյանը- 1923 թ. Միքայել Քոթանյանը- 1927 թ. Կարեն Դեմիրճյանը- 1932 թ.,

Կոմկուսից՝ Հրանտ Ոսկանյանը- 1924 թ. Լեոնիդ Հակոբյանը- 1935 թ.։

Ըստ տրամաբանության, առաջին նիստը պետք է վարի Ֆադեյ Սարգսյանը։ Սակայն այստեղ հարց է առաջանում. պրն Սարգսյանը կնախընտրի խորհրդարա՞նը, թե՞ Ազգային ակադեմիան։ Նման պրոբլեմի առաջ է կանգնած նաեւ «Միասնություն» դաշինքի, ըստ տարիքի, երկրորդ պատգամավորը՝ Միքայել Քոթանյանը, որը Տնտեսագիտական ինստիտուտի տնօրենն է, եւ նրա առջեւ նույնպես ծառանում է այդ ծանր ընտրության հարցը։ Ինչեւէ, եթե Ֆադեյ Տաճատիչը նախընտրի ակադեմիական նիստ ու կացը խորհրդարանական վիճաբանություններից, առաջին նիստը կվարի կոմկուսի ներկայացուցիչ Հրանտ Ոսկանյանը, որը մանդատից բացի այլ նախընտրություն պարզապես չունի։ Հուսով ենք, որ նախկին ՀԽՍՀ ԳԽ փորձված նախագահը նույնքան փայլուն կվարի առաջին նիստը, որքան լավ են դաշտում խաղում «Արարատ-73»-ի վետերանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930