Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՒՅՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ

Հունիս 01,1999 00:00
shant harutyunyan

Երեկ «Օրագիր» օրաթերթում տեղի ունեցավ ասուլիս, որը նվիրված էր Շանթ Հարությունյանի վրա կատարված հարձակմանը։ Ասուլիսում նրա քույր Սյուզի Հարությունյանը սաստիկ հուզված պատմեց, որ հարձակումը միտումնավոր է եղել։ Պատմեց, որ դեպքից 20 օր առաջ նրանց տուն զանգում եւ Շանթ Հարությունյանին էին կանչում հեռախոսի մոտ։ Երբ նա պատասխանում էր, որ եղբայրը տանը չէ, խնդրում էին փոխանցել, որ եթե Շանթ Հարությունյանը չհանի պատգամավորությունից իր թեկնածությունը՝ վատ կլինի։ (Հիշեցնենք, որ նրա մրցակիցը դաշնակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանն էր։) Սյուզի Հարությունյանն այս զանգերին կարեւորություն չի տվել։

Դեպքին նա ներկա չի եղել, նրան հարեւանուհին է կանչել, որը եւ փրկել է Շանթ Հարությունյանին։ Ինչպես պատմում են՝ պրն Հարությունյանը օգնության է կանչել ոստիկանի համազգեստներով մարդկանց, սակայն նրանք չեն օգնել։ Հարձակումից հետո Հարությունյանների տուն գալիս են յոթ հոգի՝ ներկայանալով որպես Ներքին գործերի աշխատակիցներ եւ հարցաքննում Շարթ Հարությունյանի քրոջն ու կնոջը։ Նրանք հրաժարվում են ցուցմունք տալ՝ կասկածելով, որ այս մարդիկ ՆԳ-ի աշխատակիցներ են։ Կասկածելի մարդիկ բացատրագիր են գրում, բայց նրանք չեն ստորագրում։ Ինչից հետո պրն Հարությունյանի կնոջը դատախազություն են կանչում, բայց նա չի գնում։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930