Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնդը՝ բողոքողների «կոնդին»

Հունիս 01,1999 00:00
boykot yntrutyun

«Պահանջում ենք դատի տալ նրանց, ովքեր մեզ դատարանով տարան ընտրությունների»,- երեկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրից այս եւ համանման լոզունգներով ԿԸՀ արշավեցին ԱԺ պատգամավորության այդպես էլ թեկնածու մնացած Վանուշ Թորոսյանի նախընտրական շտաբի նախաձեռնությամբ կազմակերպված երթ-միտինգի մասնակիցները։ Նրանց պլակատների վրա, ինչպես ընտրացուցակներում, մոռացության չէին մատնված հանգուցյալները. «Հանգստություն մահացածներին», իսկ ընտրելու իրավունքը, բնականաբար, վերապահվում էր ողջերին։ Մինչ միտինգավորների ժամանումը «դիրքավորված» ոստիկանները կոնդեցիների կրակոտ ու բորբոքված ելույթների ժամանակ ամուր պատ կազմեցին ԿԸՀ-ի դիմացի հարեւան ՀՀ բնապահպանության նախարարության մուտքի մոտ։ Միտինգավորները ցանկանում էին, որ ընտրացուցակներում տեղ գտած խախտումների համար իրենց պատասխան տա ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը։ Վերջինս, համենայնդեպս այդպես էր պնդում լրաբերը, պատճառաբանելով խզված ձայնը, ինքն էր բողոքների խմբի ներկայացուցիչներին պատրաստվում ընդունել։ Բայց «ժողովուրդն» անդրդվելի էր։ Նրանք հայտարարեցին, որ անկախ ԿԸՀ-ից իրենց ստացած պատասխանի բնույթից, իրենք կվերադառնան «ելման կետ», որն, ըստ ոմանց, ՀՀ նախագահի նստավայրն էր, մյուս միտինգավորների կարծիքով՝ Վ. Թորոսյանի շտաբը։ Մինչեւ իրենց այս հայտարարությանը հետեւելը մարդիկ հասցրին լրագրողների բոստանն էլ քար գցել, զարմանալով, որ կարելի է մոտենալ ու հարցնել, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են բողոքում, եթե ընտրացուցակներում կեղծիքներն այդքան ակնհայտ են։

Կոնդեցիները հույս ունեին, որ իրենց կմիանան նաեւ որոշ կուսակցություններ. «Կմիանան՝ կմիանան, չէ՝ իրենց գործն է»։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930