Բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցով ձայն է տրված «Միասնություն» դաշինքին, անվավեր են ճանաչվել, որովհետեւ նրանցում հատկապես ընդգծված է եղել սերն ու հարգանքը Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Նրա անվան տակ երբեմն հատուկ ընդգծվել է, երբեմն էլ կողքին գրվել՝ ցավդ տանեմ։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
2-րդ ընտրատարածքի թիվ 23 տեղամասում մայիսի 31-ի առավոտյան հետաքրքիր պատգամավորական «բանավեճ» է տեղի ունեցել։ Միմյանց հայհոյել են վարչապետի հովանավորյալ բանկիր Հարություն Փամբուկյանը եւ օդաչու, միաժամանակ թեկնածու Արմեն Հակոբյանը՝ «Միասնությունից»։ Ասում են՝ այդ պահին ներկա է եղել նաեւ նրանց մեկ այլ մրցակից, որը հայտնի է Էժան Մանվել (Միքայելյան) անունով եւ ուշադրությամբ հետեւել է նրանց վեճին։
Կարդացեք նաև
Սեփ․ լր․