Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑՆ Է

Հունիս 01,1999 00:00
EAHK

«Մայիսի 30-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակալից քայլ են դեպի Եվրախորհրդի չափանիշները։ Սա հաստատում է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրախորհրդի լիարժեք անդամ»։ Այսպիսի եզրակացության են հանգել մայիսի 30-ի ընտրությունները «դիտելուց» հետո ԵԱՀԿ դիտորդները։

Ավելի մանրամասն՝ էջ 3։

ՃՈՅՏԸ, ՆԱՊՈՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Hakob Hakobyan

Ինչպես հայտնի է, փայլուն հաջողությունների են հասել այս ընտրություններում թաղային հեղինակությունները։ Պատգամավորներ են դարձել Խուճուճ Էդոն, Ճոյտը, Նապոն, Սերվիսի Անդոն, Ծաղիկ Ռուբոն, Լեդի Հակոբը, Ալրաղացի Լյովը, Յարմրկի Սամոն եւ մի շարք այլ ականավոր գործիչներ, որոնք աչքի են ընկնում բարձր ինտելեկտով եւ լայն մտահորիզոնով։ Նրանց կողքին օրինաստեղծ աշխատանքով է զբաղվելու ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

ՊՊԶԱԾ ԱԺ

Xosrov Harutyunyan

Ըստ ԱԺ միջանցքներից ստացված լուրերի, Խոսրով Հարությունյանի վերջին հրամանագրով Ազգային ժողովի նիստերի դահլիճից հանում են աթոռները։ Ինչո՞ւ, որովհետեւ՝ ընտրվող կազմից դատելով՝ ռազբիրատները պպզած են լինելու։

ՃԱՆԱՉՎՈՂ ԷԼԵԿՏՈՐԱՏ

qvearkutyun

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները պնդում են, թե շատ հեշտ էր ճանաչել «Հզոր հայրենիք» կուսակցության համար քվեարկելու եկածներին, եւ այդպիսով նախապես իմանալ, թե քանի ձայն ունի այդ կուսակցությունը։ Բանն այն է, որ վիրահայերի մեծ մասը այդպես էլ դեռեւս շարունակում է գործածել Վրաստանի տարածքում ստացած անձնագրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930