Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

SOS, ԿԸՀ, SOS

Մայիս 31,1999 00:00
sos

Առավոտյան ժամը 8.00-ին ընտրություններն սկսվելուն պես սկսվել են նաեւ բողոք-ահազանգերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թեեւ դատելով ԿԸՀ-ում դրանց ընդհանուր քանակից, խախտումներն ավելի ինտենսիվությամբ են արվել, քան ահազանգերը։ Երեկոյան, 21.30-ի տվյալներով դրանք 100-ից ավելին էին։ Ընդամենը։ Բողոքների մեծ մասը վերաբերում է չճշտված ընտրական ցուցակներին։ Մարդիկ մայիսի 25-ին իրենց անունները ցուցակներում տեսել են, իսկ ընտրության ներկայանալիս անուններն արդեն բացակայել են ցուցակներում։ Եթե հասարակ ընտրողներն այսպիսի բողոքներ են ունեցել, ապա պատգամավորության թեկնածուները ԿԸՀ հայտնել են իրենց մրցակիցների՝ տեղամասերում տարվող քարոզչությունից։ Վերջինս՝ հիմնականում մարզերում։ Իսկ մայրաքաղաքում՝ օրինակ թիվ 12 ընտրատարածքում գրանցված թեկնածուներից Նարինե Մկրտչյանը ԿԸՀ է հայտնել այն մասին, որ իր մրցակիցներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Բեգլարյան ի վստահված անձինք 18.20-ի մոտերքը փակել են ընտրական տեղամասը եւ խոչընդոտել են քաղաքացիների հետագա քվեարկությանը։

Թիվ 43 ընտրատարածքի լարված մթնոլորտից է բողոքել թեկնածու Ժիրայր Սահակյանը։ Իսկ թիվ 40 ընտրատարածքում գրանցված Դավիթ Մելիքյանն անձամբ էր եկել ԿԸՀ՝ հայտնելու, որ ինքը պայքարել է ոչ թե մրցակիցների, այլ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի ապօրինությունների դեմ։

ԿԸՀ-ում հայտնեցին նաեւ, որ համայնքապետերը չեն կատարել իրենց խոստումը՝ հաշմանդամ ընտրողներին սալյակ տրամադրելու մասին, ինչի մասին ԿԸՀ ահազանգել են իրենք՝ հաշմանդամները։

ԿԱՄ ՆԱ ԻՆՁ ԿՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ, ԿԱՄ ԵՍ ՆՐԱՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

datakan

Մինչ որոշ երջանիկ ընտրողներ երեկ օգտվում էին իրենց սահմանադրական համապատասխան իրավունքից, որոշ՝ պակաս երջանիկները դատարանների, ինչպես ասում են, դռներն ընկած, փորձում էին համոզել, որ իրենք էլ ՀՀ քաղաքացիներ են եւ օգտվում են սահմանադրական նույն իրավունքներից։

Մի ընտրող, որ ներկայացավ իբրեւ դեմոկրատական կուսակցության դիտորդ Ճարպիկ Գրիգորյան, «Առավոտին» հայտնեց, որ Սպանդարյանի ժողդատարանի շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Վերջիններս ընտրական ցուցակներում կամ չեն հայտնաբերել իրենց անունները, կամ գտել են դրանք աղավաղված տեսքով։ ԿԸՀ որոշմամբ, նման քաղաքացիները կարող են դիմել դատարան եւ համապատասխան վճռից հետո միայն մասնակցել ընտրություններին։ Ինչպես մեզ հասած ահազանգերն էին վկայում, ընտրական ցուցակներում սխալները բազմաթիվ էին։ Եվ եթե նույնիսկ դրանց միայն մի մասի համար քաղաքացիները դիմեն դատարան, այնտեղ ֆիզիկապես ի վիճակի չեն լինի այնքան արագ սպասարկել, որ մարդիկ հասցնեն մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31