Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Մայիս 29,1999 00:00
komp

Պատգամավորության թեկնածուներից շատերն ինչ ասես կտային, իմանալու համար, թե ով է իրենց ձայն տալու, իսկ ով՝ ոչ։ Թվում է, այս հարցն այսօր լուծվել է, համենայնդեպս, այդպես է պնդում Գեղարքունիքի մարզի թիվ 42 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներից մեկը։ Վերջինս յուրաքանչյուր ձայնի դիմաց մինչեւ 20 դոլար «օգնություն» առաջարկելով ընտրողներին, նրանց ասում է, թե ինքը տանը մի կոմպյուտեր ունի, որի մեջ գրանցվում է, թե ով է իրեն ձայն տալիս, եւ ով՝ ոչ։ Ասում են, եղել են գյուղացիներ, որոնք ուրախությամբ ստացած «օգնությունը» հետ են տվել՝ վախենալով, որ կոմպյուտերը հանկարծ կարող է «սխալ» հասկանալ իրենց, եւ իրենք խայտառակ պատմության մեջ կընկնեն։

Քանի որ այսօր մենք չենք կարող նշել այդ թեկնածուի անունը, դա կասենք ընտրություններից անմիջապես հետո։ Իսկ եթե հանկարծ վերջինս պատգամավոր դառնա, մենք նրան կխնդրենք, որպեսզի նա իր «սուպերկոմպյուտերը» նվիրի ԱԺ նախագահին, որ նա իմանա, թե ով իր մասին ինչ է մտածում։

Գ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31