Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 29,1999 00:00
hosanqazrkum

Մայիսի 26-ին, ժամը 23.20-ի սահմաններում, հոսանքազրկվել էր ողջ Դավիթաշենը, երբ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ելույթ էր ունենում տվյալ տարածքի պատգամավորության թեկնածուներից մեկը։ «Երեւան» էլեկտրացանցի ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հրամանով մայիսի 27-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Երեւան» էլեկտրացանցի Դավիթաշենի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Ասլիկյանը եւ գլխավոր ճարտարագետ Կառլեն Ղարդաշյանը։

ՎԱՏ ԼՈՒՐ

Rafael Kazaryan

Հանգիստ սրտով կարող ենք նշել Ռաֆայել Ղազարյանի անունը, քանզի նա պատգամավորության թեկնածու չէ։ Էլի ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, նա երեկ չխոսեց այն մասին, թե ով ում ուսերին է, այլ հայտարարեց, թե նախկին մեկգլխանի հրեշի փոխարեն այսօր բազմագլուխ… իշխանություն է. «Համարյա համոզված եմ, որ այս անգամ չեն փորձի քվեատուփերը լցնել կեղծ թերթիկների փաթեթներով։ Չեն պտտեցնի զորամասերը։ Չեն ահաբեկի, էլ չեմ ասում՝ տանկեր չեն հանի՝ կգնա կաշառք»։ Վերջինի առումով էլ ծերունի ակադեմիկոսը պատգամեց. «Էժան չվաճառվեք»։

Ուրախալի է, որ պրն Ղազարյանն իր տարիքում յուրացրել է շուկայական հարաբերությունների այբուբենը՝ չկա չվաճառվող ապրանք, կան անվճարունակ գնորդներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31