Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյան. «Հայաստան»

Մայիս 29,1999 00:00
Aram Abrahamyan

Խրոխտ քայլերգային սկիզբն իր ընթացքն է խախտում չորրորդ տակտում, որտեղ ուշադրություն է գրավում խիստ ազգայնական, դարդոտ տրիոլը, որն իր սուր նոստալգիկ հնչեղությամբ հիշեցնում է Արեւմտյան Հայաստանի կորուսյալ դրախտը եւ ուղիղ առնչություններ ունի Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» եւ Սիամանթոյի բանաստեղծությունների հետ: Հետաքրքիր է, որ նույնատիպ տրիոլը մենք հանդիպում ենք այս ընտրարշավում հնչող մեկ այլ երգում՝ գրված Ռաֆայել Պատկանյանի խոսքերով: Համեմատեք.

Առաջին 6 տակտում ռե-բեմոլ տոնիկայի շուրջ ստեղծված մակրոտնտեսական կայունությունը անսպասելիորեն խախտվում է 7-րդ տակտում, երբ հենց սկզբից լյա-բեկարը նշանավորում է մոդուլյացիա դեպի զուգահեռ մինոր: Օգտվելով Երեւանի մամուլի ակումբի խիստ գիտական մեթոդիկայից, կարելի է նշել, որ լյա-բեկարը այս երգի մեղեդիում հնչում է երեք հատվածներում՝ մեկ անգամ դրական, մեկ անգամ չեզոք եւ մեկ անգամ բացասական համատեքստում:

Նույն 6-րդ տակտում, որը երգի քնարական կենտրոնն է, հնչում է խիստ արեւելյան մի ելեւէջ: Այն, համապատասխան կլկլոցով կատարվելու դեպքում, ունկնդրին տանում է դեպի միջնադար, կնոջ կուրծքը գովերգելու համար մեջլիս դուրս եկած գուսանների ժամանակաշրջան:

Կրկներգի սկիզբը զարմանալիորեն նման է 70-ականներին գրված «Արփա-Սեւան» երգին: Եվ դա պատահականություն չէ. այդ մեջբերումով վարչապետն ընդգծում է իշխանության ժառանգականությունը, անցյալի դրական փորձն օգտագործելու երիտասարդ կառավարության պատրաստակամությունը: Այլ կերպ պետք է հասկանալ երգի վերջում վարընթաց թռիչքը դոմինանտայից դեպի տոնիկա, որով ընդգծվում է տնտեսության անկումը՝ վերջին տարիների սխալ սեփականաշնորհման պատճառով: Եվ բնական է, որ պրն Դարբինյանը վերջին երկու տակտի վերընթաց թռիչքով ցույց է տալիս այն բուռն ծաղկունքը, որին հասել է Հայաստանը իր վարչապետության օրոք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31