Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՉԵՆՔ ԽԱԽՏՈՒՄ-1

Մայիս 29,1999 00:00
orensgirq

«Ընտրական օրենսգիրքն» արգելում է քվեարկության նախորդ օրը քարոզչություն կատարել։ Եվ եթե հրապարակեինք այն պատգամավորության թեկնածուների անունները, որոնց կատարած զանցանքների մասին մեր ընթերցողները երեկ մեզ հայտնում էին հեռախոսով՝ կարող էինք հակաքարոզչության համար պատասխանատվության ենթարկվել։ Ուստի, բավարարվենք այսպիսի ձեւակերպումներով։ Գավառից մի խումբ զայրացած կոմունիստներ «Առավոտին» հայտնեցին, թե թեկնածուներից մեկը «գազ ու ջուր է քաշում, կաշառում է մարդկանց՝ 5 դոլարի դիմաց անձնագրերի համարներ արտագրելով»։ Խնդրում էին նախագահին միջոցներ ձեռնարկել, օտարերկրյա դիտորդներին՝ այցելել Գավառ։

ՕՐԵՆՔԸ ՉԵՆՔ ԽԱԽՏՈՒՄ-2

lrutyun

Բալահովիտցի մի ընթերցող «Առավոտին» հայտնեց, որ օդանավակայանի աշխատակիցներն օգտագործվում են պատգամավորության թեկնածուներից մեկի քարոզարշավը կազմակերպելու համար։ Եվ ասածն ապացուցելու համար փոխադրումների ծառայության, մատակարարումների բաժնի պետի անունը տվեց, հիշեցնելով, որ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի համաձայն պետական մարմինների աշխատակիցներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։

ԳՐԱԶԸ ԿՐՎԵՑ

dzerqsexmum

-Իմ դեմ մրցակից չկա,- «Առավոտին» ասաց պատգամավորության մի թեկնածու,- միակ պրոբլեմս այն է, որ Սերժ Սարգսյանը իմ մրցակիցների շտաբի պետն է։

Այս հայտարարությունից հետո, թեկնածուն որոշեց գրազ գալ, թե «Առավոտը» իր այս ասածը չի կարող տպագրել։ Հակառակ նրա պատկերացրածի, «Առավոտը» գրազ չեկավ, բայց տպագրում է ասածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31