Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՈԼՉԻՉԸ ՉԵԿԱՎ

Մայիս 29,1999 00:00
evraxorhurd

Եվրոպայի խորհրդից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության ներկայացուցիչներից տեղեկացանք, որ հակառակ նախապես հայտարարվածի, դիտորդների խմբում Հայաստան չի ժամանի Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով զեկուցող իտալացի Դեմիտրեո Վոլչիչը։

ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԵՌԱՎՈՐ ՎԱՅՐԵՐՈՒՄ

kalanavayr

Վանո Սիրադեղյանը ՆԳ նախարար եղած ժամանակ թույլատրեց նախնական կալանքի ենթարկվածներին հեռուստացույց փոխանցել։ Այժմ Աշոտ Բլեյանի խցում, որը նա կիսում է եւս երկու կալանավորների հետ, հեռուստացույց կա, ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիրը երեւի երեկ դիտել է, թե իր շրջանավարտներն ինչպես եկել մեկուսարանի պատերի մոտ նշում են իրենց վերջին զանգը։

Կարդացեք՝ նաեւ էջ 2։

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԸ

evropakan xorhurd

ԵԱՀԿ դիտորդները իրենց նախաձեռնությամբ երեկ հանդիպել են ընտրությունները բոյկոտող կազմակերպությունների ղեկավարների, իսկ Եվրախորհրդի դիտորդները՝ «Հանրապետություն» խմբակցության անդամների հետ։ Հետաքրքրվելով ընտրություններին չմասնակցելու նրանց դրդապատճառներով եւ դիրքորոշումներով, դիտորդները խնդրել են, որ իրենց փոխանցվեն բոյկոտողների տրամադրության տակ եղած նյութերը եւ փաստերը խախտումների վերաբերյալ ու նաեւ նոյեմբերից սկսյալ իրենց հայտարարությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դարձյալ հանդիպելու վերաբերյալ։

ՍՏԱՄԲՈՒԼ-ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

inqnatir

Շաբաթական երեք անգամ Ստամբուլից «Թըրքիշ էյրվեյզ» օդանավային ընկերությունը չվերթներ է կատարում Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգ եւ հակառակ ուղղություններով։

Իսկ թե որքանով են թուրքերը ներկա Ստրասբուրգում՝ կարդացեք 14-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31