Լրահոս
Օրվա լրահոսը

31 ԶԱՅՐԱՑԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐ

Մայիս 28,1999 00:00
aviauxi

Իր ստեղծման օրից սկսած, Հայկական ավիաուղիները եղել է ամենաեկամտաբեր ձեռնարկություններից մեկը Հայաստանում։ Անգամ 1988 թ. երկրաշարժից հետո, Հայաստանի շրջափակման պայմաններում, երբ վառելանյութը բերվում էր ինքնաթիռներով, ավիաուղիները դարձյալ մնաց որպես եկամտաբեր ձեռնարկություն։ Ղարաբաղյան շարժման եւ պատերազմական տարիներին, Հայկական ավիաուղիները, հատկապես «Էրեբունի» օդանավակայանի ողջ կոլեկտիվը աչքի ընկավ իր նվիրված աշխատանքով Արցախի եւ Հայաստանի պաշտպանության գործում, եղան նաեւ զոհեր։

Հայկական ավիաուղիների ղեկավարությունը, հաշվի առնելով կոլեկտիվի երկարամյա աշխատողների նվիրված աշխատանքը, մշակեց մի օրենք, որով բարելավվում էին 1993 թ. հետո ավիաուղիներից թոշակի գնացածների եւ նոր գնացողների սոցիալական պայմանները։

Եվ 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 389 հրամանով (որը նաեւ համաձայնեցված էր Հայաստանի կառավարության հետ) վերը նշված անձանց նշանակվեց նպաստ՝ Ավիաուղիների շահույթի հաշվին։

1997 թ. «Էրեբունի» օդանավակայանը առանձնացավ Ավիաուղիներից եւ կազմեց դուստր ձեռնարկություն Би САЛ “Арарат ” անվան տակ, որը հետագայում վերանվանվեց «Արարատ Ավիա»։ «Արարատ Ավիա» ընկերության տնօրեն Սերգեյ Լորենցի Վանցյանը դա արեց հատուկ նպատակով։ Հեշտությամբ սեփականացնել Ավիաուղիների Էրեբունու մասնաճյուղը։ Այդ ծրագիրը իրականացնելուն նպաստեց Ավիաուղիների թիվ 389 հրամանը։ Նա սկզբից ազատվեց երկարամյա աշխատողներից, որոնք սեփականաշնորհման ժամանակ կարող էին փայատեր լինել։ Հետո սկսեց սնանկացնել «Արարատ Ավիա» ընկերությունը, կրճատելով ՅԱԿ-40-ի պետական չվերթները, հիմնական չվերթները կատարելով սեփական ԱՆ-24 ինքնաթիռներով, իսկ բոլոր ծախսերը կատարելով «Արարատ Ավիայի» հաշվին։

Հաճախ են լինում դեպքեր, երբ չվացուցակով նախատեսված պետական ուղերթը հանվում է եւ փոխարենը ուղարկվում է սեփական ԱՆ-24 ինքնաթիռ։ Այդ բոլորը նպաստում է «Արարատ Ավիայի» սնանկացմանը։ Այդպիսի օրինակներ կարելի է շատ բերել։

Օրինակ, 1999 թ. ապրիլի 30-ի «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածը լիովին համապատասխանում է իրականությանը։ Պարոն Վանցյանը իր սեւ գործերով սնանկացրեց «Արարատ Ավիա» ընկերությունը։ 1999 թ. հունվարի 1-ից դադարեցրեց մեր նպաստը, (ինքը նույնպես պարտավորվել էր վճարել այդ նպաստը ցմահ)։

Ահա այդպիսին է մեր ղեկավարը, որը իր սեւ գործերը քողարկելու համար ցանկանում է նոր ստեղծված «Հզոր Հայրենիք» կուսակցության կողմից ընտրվել պատգամավոր։

Հարց. ի՞նչ կլինի այն աշխատողների կամ թոշակառուների կենցաղային եւ սոցիալական վիճակը այսպիսի ղեկավարի պարագայում։

Մենք շատ խնդրեցինք իրեն, բայց արհամարհվեցինք եւ ոչ մի արդյունքի չհասանք, ուստի որոշեցինք այդ հարցը ի հայտ բերել մամուլի միջոցով։

Ահա այն թշվառ ու խաբված թոշակառուները, որոնք մեկ մարդու պես իրողությունը հաստատում եւ ստորագրում են։

31 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31