Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԿԱՎ ԵՎ ԿՄՆԱ»

Մայիս 28,1999 00:00

«ԵԿԱՎ ԵՎ ԿՄՆԱ» Սիրանուշ Ալեքսանյանը «Հայոց աշխարհում» նկարագրում է մի բան, որը տեղի չի ունեցել։ Իբր թե պատգամավորության մեր թեկնածուն՝ Խաչատուր Սուքիասյանը արագ եկել ու գնացել է, եւ Սիրանուշը նրա հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել։ Այս մեթոդով պատգամավորության ձեր թեկնածուին մեր թեկնածուին մրցակից դարձնել չեք կարող։ Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպմանը մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Այն տեւել է մոտավորապես 1,5-2 ժամ։ Քննարկել ենք նրա ծրագրերը եւ թիվ 12 ընտրատարածքին վերաբերող հարցեր։ Մենք մեր անունից շնորհակալություն ենք հայտնել մեր թեկնածուին՝ «Սուքիասյան» հիմնադրամի ազգօգուտ գործի համար։ Հաջորդ օրը մեր հանդիպումը շարունակվել է թիվ 33 դպրոցում, որին նույնպես մասնակցել է մոտ 200 մարդ։ Մենք շատ գոհ ենք, որ մեր այդ հանդիպումները ցուցադրվել են նաեւ հեռուստատեսությամբ։ Նշանակում է, որ մեր թեկնածուն հետաքրքրում է նաեւ լրագրողներին։ Ի տարբերություն Սիրանուշ Ալեքսանյանի, մենք մեր հասցեները գրում ենք եւ ստորագրում։ Նամակը ստորագրել են ընտրատարածքի 40 բնակիչներ։ Բնօրինակը խմբագրությունում է։ P. S. Այս պատասխանը «Հայոց աշխարհը» հրաժարվեց հրապարակել։ Խորապես հարգելով գործարար Խաչատուր Սուքիասյանին, «Առավոտը» նույնքան հարգում է դաշնակցության թեկնածու, գրող Ալվարդ Պետրոսյանին, որի կուսակցությունը իր թերթի միջոցով, օրենքի սահմաններում, հակաքարոզչություն է տանում մրցակցի դեմ։ Կարեւոր է պարզապես, որ այս երկու-երեք օրվա ընթացքում չասվեն ու չգրվեն բաներ, որոնք մայիսի 31-ին անկարեւոր եւ ծիծաղելի կթվան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել