Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՐԴ ԹԱՂԵՄ, ՌՈՄԱՆՏԻԿԱ

Մայիս 28,1999 00:00
aim

Երեկվա ասուլիսը «ԱԻՄ+»-ի վերջին ասուլիսն էր ընտրություններից առաջ։ Եվ այս վերջինում Պարույր Հայրիկյանը, Մեխակ Գաբրիելյանը եւ Նորայր Խանզադյանը խոսեցին ընտրություններից իրենց ակնկալիքների մասին, ընտրացուցակների նախնական ստուգումների արդյունքների եւ ընտրացուցակների խախտումների մասին։ Ինչպես նաեւ մայիսի 28-ի անկախության օրվա վերածնմանը նվիրված «ԱԻՄ+»-ի այսօր կատարելիք ավտոերթի մասին։ «ԱԻՄ+»-ի ցուցակում առաջին երեք տեղերը գրավող Ներսես Զեյնալվանդյանն իր ընտրատարածքում խիստ զբաղված էր, իսկ Արամ Հարությունյանը ավտովթարի պատճառով գամված է անկողնուն (ըստ Պ. Հայրիկյանի՝ վտանգ չի սպառնում)։ Այդ պատճառով վերոնշյալ ԱԻՄ-ական պատգամավորացուները չմասնակցեցին ասուլիսին։

«ԱԻՄ+»-ի ակնկալիքները

«Բոլոր ընտրություններից առաջ գաղափարական մեր հակառակորդները որպես կանոն հայտարարել են, որ ԱԻՄ-ը չկա, գոյություն չունի։ Նույնիսկ Անկախության հանրաքվեից հետո, նախագահական ընտրություններից առաջ ասվում էր, որ ԱԻՄ-ը գոյություն չունի, կա Սոս Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Խոսքը միայն ՀՀՇ-ական քարոզչությանը չէր վերաբերում, այլ նաեւ դաշնակցական, որը ընդգծում էր, թե Սոս Սարգսյանը ստանալու է 49% ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երեւի 48%։ Բայց, ինչպես հիշում եք, ԱԻՄ-ի թեկնածուն 2 անգամ ավելի ստացավ։ Նույնը կրկնվում էր նաեւ 1995 եւ 96 թվականներին։ Մենք այդ աշխատելաոճը արդեն ամբողջությամբ ընկալել ենք, չէի ուզում ասել՝ մարսել բառը, բայց մարսել ենք։ Առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե մենք որտեղ՝ ինչքան ձայն ունենք»։

Paruyr HayrikyanԸնտրացուցակների ստուգման արդյունքները ներկայացրեց Մեխակ Գաբրիելյանը։ Մայիսի 7-ից են սկսվել ստուգումները։ «Յուրաքանչյուր ընտրատարածքում մոտ 40-50%-ով կարողացանք իրականացնել ստուգումները ու ներկայացրեցինք համայնքապետերին։ Միջին գնահատականը՝ սխալները կազմում են 10-15%, իսկ ակտիվ ընտրողների մեջ հասնում է շուրջ 30%-ի։ Դա շատ մեծ թիվ է։ Ցուցակներում մեծ սխալներ կան անչափահասների, մահացածների, գրանցումից դուրս եկածների ընդգրկման առումով։ Կան մեծ քանակով մարդիկ, որոնք գրանցված են, բայց ցուցակներում չկան։ Կան նույն տեղամասում կրկնվող անուններ ու հասցեներ։ Ամենաաղաղակող փաստն այն է, որ կան շենքեր, որոնք ընդհանրապես ցուցակից դուրս են մնացել, օրինակ, Հարավ-արեւմտյան թաղամասում կա այդպիսի շենք։ Դեմիրճյան փողոցում 4 շենքեր ընտրացուցակներում ընդգրկված չեն։

… Շատ ընտրողներ, ոչ իրենց մեղքով, զրկվելու են ընտրվելու իրավունքից»,- ասաց Մ. Գաբրիելյանը, որն այդ սխալները միտումնավոր արված քայլ որակեց։ Ըստ Մ. Գաբրիելյանի, ԱԻՄ-ի նկատմամբ որոշ տեղական կառույցներ որոշակի խտրականություն (եթե ոչ ճնշում) են կիրառում։ Ստուգումների արդյունքների մասին իրավապահ մարմինները տեղեկացված են։ Պարույր Հայրիկյանի կարծիքով, հատուկ խրախուսանքի եւ գովեստի է արժանի ՀՀ նախագահի հանդիպումն իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, բայց նշեց, որ այդ քայլը Հայաստանում պետք է արվեր 96 եւ ոչ թե 99 թվականին։ Հայրիկյանը հիշեց Պառավաքարը ու գնահատեց ՀՀ նախագահի քայլը, որը իբրեւ թե դրականորեն կանդրադառնա ընտրությունների վրա։

Խորհրդանշական ավտոերթ

eraguyn

Նորայր Խանզադյանն էր ասուլիսում այս բաժինը վարում։ Հիշեցրեց, թե 11 տարի առաջ ԱԻՄ-ը, Ազատության հրապարակում եռագույնը ծածանելով վերականգնեց մայիսի 28-ի ոգին։ «Կոմունիստները որոշել են մայիսի 28-ի օրը միտինգ կամ ինչ-որ միջոցառում անցկացնել։ Անհանգստությունը հետեւյալն է, որ կոմունիստները այն ժամանակ Ազատության հրապարակը (կարծեմ մինչեւ հիմա էլ) կոչում են պիղծ հրապարակ։ Եվ հիմա մենք ուզում ենք միջոցառումը կանխել մեր յուրովի հումորով՝ պիտի հայտարարենք, որ ԱԻՄ-ը ստիպեց, որ կոմունիստները նույնպես ճանաչեն մայիսի 28-ը»։

ԱԻՄ-ն այս տեղեկատվությունը հայտարարեց զուտ փաստն արձանագրելու համար. «Սա մենք չենք ասում՝ խուճապի մատնված» (Պարույր Հայրիկյան)։ Եվ ԱԻՄ-ը թեւավոր ակնկալիքներ ունի ու համոզված է, որ 5% ձայներ կհավաքի։ Նույնիսկ՝ ավելի շատ։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31