Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ

Մայիս 28,1999 00:00
hhsh

15 րոպեանոց մի ասուլիս էլ հրավիրեց ՀՀՇ վարչության անդամ Լեւոն Կիզոկյանը։ Ասուլիսին հրավիրված էին «Ա1+»-ը, «Առավոտը» եւ «Օրագիրը»։ Լ. Կիզոկյանն ընտրություններին մասնակցում է միայն համամասնական ցուցակով եւ լիազորված է Արաբկիրի տարածքում կոորդինացնել ընտրական աշխատանքները։ Լ. Կիզոկյանը ստուգել է ընտրացուցակները եւ մեծ թվով խախտումներ հայտնաբերել, որոնք, ըստ նրա, կատարվել են Արաբկիրի թաղապետարանի կողմից։ Հայտնաբերվել են շուրջ 300 անուն-ազգանուններ, որոնք կրկնվում են, ընդ որում՝ տարբեր տեղամասերում։ Աշխատանքը կատարվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որում մոտ 27000 ընտրող կա։ Կրկնվում են ե՛ւ անուն ազգանունները, ե՛ւ հասցեները, ե՛ւ ծննդյան թվերը։ «Պարզվում է, որ այս մարդիկ գրանցված են միայն մեկ հասցեով, սակայն այդ մարդիկ մեկ օրվա ընթացքում երկու տեղամասերում կարող են մասնակցել ընտրությունների»,- սա Լ. Կիզոկյանի կարծիքով, ամենակոպիտ խախտումն է։

ՀՀՇ վարչության անդամը չէր ուզում մեկնաբանել ու ոչ էլ միանշանակ միտումնավորություն համարել. «Եթե մենք այսպիսի եղանակով գնալու ենք ընտրություններին արժանապատիվ ապագա կառուցենք, օրինաց երկիր… թե ինչ հզոր հայրենիք կունենանք, դա ես թողնում եմ ձեր դատին»,- ասաց պրն Կիզոկյանը։ Հասկանալի չէ միայն՝ պրն Կիզոկյանը այդ նախադասության մեջ գործած բառակապակցություններով ինչ-որ բա՞ն էր ակնարկում, թե՞ նույն բառակապակցություններով կոչվող կուսակցությունների անվանումների մեջ եղած բառերն էին հենց պրն Կիզոկյանի մտքերն առավելագույնս արտահայտում։ ՀՀՇ վարչության անդամը երեկ այդ սխալների մասին տեղյակ է պահել Արաբկիրի թաղապետարանին, եւ եթե չուղղվեն, կներկայացնի մարզային ընտրական հանձնաժողովին։ Լ. Կիզոկյանը ավելացրեց, որ ըստ իր դիտարկումների ամենապարկեշտ ընտրապայքարը վարում են անկուսակցական թեկնածուները՝ «բավականին ցիվիլ, անգամ նախանձով ես լցվում, որ մարդիկ, որոնք չեն եղել քաղաքականության մեջ, շատ լավ կարողանում են կազմակերպել իրենց ընտրապայքարը»։

ՀՀՇ-ից Արաբկիր համայնքում մեծամասնականով առաջադրված թեկնածու չկա, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, Արաբկիրի տարածքային ՀՀՇ կազմակերպությունը որոշակի պատասխանատվություն կրում է։ Լեւոն Կիզոկյանը հույս ունի, որ թաղապետարանը կուղղի իր իսկ սխալները։

Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31