Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առեղծված 43

Մայիս 27,1999 00:00
harc

Ընտրապայքարային հանելուկներ

Քառասուներեքը ընտրատարածքն է Գեղարքունիքի մարզում, իսկ առեղծվածը… Տարօրինակ բաներ կատարվեցին ընտրապայքարի աղմուկով լեցուն այս ամսում՝ բազում խոստումների մեջ արդեն բավականին հասուն ընտրողներս սովորեցինք ջոկել ճիշտն ու սուտը, սովորեցինք ճանաչել խոստումները տվողներին, իմացանք՝ ում հավատալ, ում չհավատալ։

Վազգեն Պողոսյանը, ինը տարվա պատգամավոր, այսպես ասած, անցնող թեկնածու էր։ Այդ էին վկայում նրա կատարած գործերը որպես պատգամավոր եւ որպես թեկնածու՝ նրա հանդիպումները գյուղերում, ուր մատաղով, աղուհացով, վստահության եւ խրախուսանքի բացականչություններով էին դիմում նրան։ Պատգամավորության թեկնածուի նրա վարկանիշը շարունակ բարձրանում էր, եւ կարծես թե, մնում էր միայն մանդատը գրել։ Բայց…

Բայց հանկարծ Վազգեն Պողոսյանը հանում է իր թեկնածությունը։ Ընտրողներս փորձեցինք ինքներս լուծել այդ հանելուկը։

Վարկած առաջին։ Հիմնական երեք թեկնածուներից էին նաեւ Հակոբ Հակոբյանը եւ Սերվանտես Խաչատրյանը։ Նրանց չմիացնենք մեկ այլ թեկնածուի՝ Նվեր Ավետիսյանին, որն արդեն ինքն իրեն հայտարարել է պատրաստի պատգամավոր, որովհետեւ հովանավորվում է… «Միասնություն» դաշինքի կողմից եւ շատ է ուզում Բժշկական համալսարանի ռեկտոր դառնալ։

Հակոբ Հակոբյանի պահվածքը շատ է անհարիր պատգամավորի կերպին՝ գյուղացիների համար ցանկապատներ նորոգել, առուներ փորել, ջրագիծ անցկացնել… Այդ ճանապարհով դժվար թե իրականանա Հակոբ Հակոբյանի մեծ ցանկությունը՝ դառնալ քաղաքաշինության նախարար։

Մյուսը Սերվանտես Խաչատրյանն է։ Նրա մասին ասում են, թե անգամ հումանիտար օգնությունն է ժամանակին յուրացրել. ընտանիքի անդամներից մեկն այդ գործով տապալվել է… Ինքը հիմա, ասում են, Սամվել Բաբայանի թիկունքով բավականին վստահ է զգում, հավանաբար հույս ունի վերականգնել միլպետի իր նախկին պաշտոնը։

Առաջին վարկածը կարծես թե չի անցնում։

Վարկած 2-րդ. Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից Հակոբ Հակոբյանին եւ Սերվանտես Խաչատրյանին ցուցաբերվող հովանավորությունը։ Հետաքրքիր է, եթե այդ երկուսը չանցնեն, ինչպե՞ս են հետ բերելու իրենց ու նաեւ ղարաբաղցիների կողմից ստացված գումարները։

Մենք չենք հիշում, թե նրանք քանի՞ անգամ են Ղարաբաղում եղել, բայց գիտենք, որ Վազգեն Պողոսյանի ղեկավարած շինարարական կոլեկտիվը աղետի եւ Ղարաբաղի պաշտպանական գոտիներում իր կառույցներն ունի։ Ուրեմն՝ այս վարկածն էլ չի անցնում։

Երրորդ վարկածը կարծես թե Վ. Պողոսյանի հետ կապ չունի, բայց ընտրապայքարում Վազգեն Սարգսյանի անունը չգիտես ինչու հոլովվել է։ Այսպես, համաձայն «Առավոտ» օրաթերթի (29.04.99 թ.), Վազգեն Սարգսյանն իբր սկզբից պաշտպանել է 43 ընտրատարածքի թեկնածություններից Ֆելիքս Սարգսյանին, ապա վերաբերմունքը փոխել է հօգուտ Սեւակ Սահակյանի։

Վարկածները չեն անցնում, առեղծվածը մնում է։ Վազգեն Պողոսյանը, ասում են, ընտրապայքարի ընթացքում քիչ ծախսեր չի արել, բայց պատգամավոր եղած տարիների նրա պահվածքով համոզված ենք, որ թեկնածությունից հրաժարվելու նրա քայլի մեջ հաշվենկատություն կա։ Գուցե նրա փորձը կամ էլ քաղաքական հասունությունը հուշում են, թե հովանավորչական ճանապարհով շատերի ձգտումը ԱԺ այնքան էլ լավ չի՞ խոսում հենց իր՝ ապագա Ազգային ժողովի մասին։ Կամ էլ թե այդ առեղծվածը կբացվի ընտրությունների՞ց հետո… Սպասենք։

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղարքունիքի մի խումբ ընտրողների անունից

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31