«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական հոլովակները դիտելով միայն մի տարակույս է մնում։ Եթե ժողովուրդն իրենց այսքան սիրում եւ պաշտում է, ինչո՞ւ էր անցած տարի նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանը 0,45% ստացել, իսկ Հրանտ Խաչատրյանը՝ 0,21%։ Եվ երկուսն էլ խախտումներից չեն բողոքել ու պաշտպանել են Քոչարյանին։
ՆՐԱՆՔ 2-ՈՎ, ՄԵՐՈՆՔ՝ ՄԵՆԱԿ
ԿԸՀ-ն մայիսի 26-ին գումարած նիստում որոշեց արտասահմանյան դիտորդներին թույլատրել ընտրատեղամասերում երկուական ներկայացուցիչ ունենալ։ Տեղական դիտորդ կազմակերպությունների համար ԿԸՀ նախորդ օրվա որոշումը մնաց ուժի մեջ՝ նրանք տեղամասերում կարող են ունենալ ընդամենը մեկական ներկայացուցիչ։
Կարդացեք նաև
ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ
ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց, որ «Միասնություն» դաշինքի ընտրաշտաբի աշխատակիցների թերացման պատճառով տեղի է ունեցել թյուրիմացություն եւ Կարեն Դեմիրճյանը հայտարարել է, թե պաշտպանում է «Հայնավթամթերք» հիմնարկության տնօրեն Վահագն Գրիգորյանին։ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը Վահագն Գրիգորյանին չի պաշտպանում։