Վերջին շրջանում հանրապետության վարորդները բավական տհաճ իրավիճակում են հայտնվել։
Բոլորին հայտնի է, որ մայիսի վերջին ավարտվում է հին համարանիշներով ավտոմեքենա վարելու ժամկետը։ Այս կապակցությամբ ՆԳՆ-ն համապատասխան հայտարարություն էր արել։ Սակայն վերջին երկու ամսում համարանիշ փոխել ցանկացողներին սպասում էր տհաճ անակնկալ. համարանիշներ չկան։ Օրերս դիմեցինք ՆԳ եւ ԱԱՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն՝ ճշտելու համար, թե իրավիճակի շտկման ինչ տարբերակ է մշակվել։ Ստացվեց հետեւյալ պատասխանը.
«Հայտնում ենք, որ ավտոմեքենաների համարանիշները, պայմանագրի համաձայն, պատրաստվում էին Գերմանիայում։ Սակայն տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով համարանիշների ներմուծումը հանրապետություն ուշանում էր։
Ներկայումս գերմանական համապատասխան ֆիրմայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համարանիշները մեզ մոտ արտադրելու համար։ Այժմ մոնտաժային աշխատանքներ են կատարվում եւ ընդամենը 4-5 օրից պետավտոտեսչության համապատասխան ծառայությունները, որտեղ համարանիշների պաշարները սպառվել են, պատրաստ կլինեն շարունակելու համարանիշների փոխանակման գործընթացը։
Կարդացեք նաև
Մինչ նոր համարանիշների համալրումը, համարանիշները չփոխանակած անձանց նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվի»։
Սեփ. լր.