Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ

Մայիս 27,1999 00:00
Azgayin joxov

ԱԺ այս մի եռօրյա նիստերն էլ ամբողջությամբ տապալվեցին։ Երեկվա 3 ժամյա սպասումն էլ էր ապարդյուն՝ գրանցվել էին շուրջ երկու տասնյակ պատգամավորներ։ Սակայն այս խորհրդարանին եւս մի եռօրյա է մնում։

ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՉԻ՞ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԼԵՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Vano siradexyan

Աշոտ Բլեյանի կալանավորման դեմ հայտարարությունը բոլոր ստորագրողները կուսակցությունների առաջին դեմքերն են, բացառությամբ ՀՀՇ-ի, որի փոխնախագահն է ստորագրել հայտարարության տակ։ Հիշեցնենք, որ Աշոտ Բլեյանն ավելի վաղ դատախազության դիմաց ելույթներ էր ունենում՝ պահանջելով փոխել Վանո Սիրադեղյանի եռխափանման միջոցը։

ՅՈՒՂՈՏ ՊԱՏԱՌ

Leonid Hakobyan

«Արմենիա» հեռուստաընկերության մայիսի 26-ի «Օրը» ծրագրին տված հարցազրույցում կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը վկայեց, թե ինքն ընդունելության քննությունների ժամանակ պետական հանձնաժողովի նախագահ է լինելու։ Մինչդեռ նախապես «Առավոտում» հերքել էր, թե շուտով ինչ-որ պաշտոն է ստանալու։

ՄՐՑԱՆԱԿԸ ՏՎԵԼ ԵՆ, ՓՈՂԸ՝ ՉԷ

Gohar harutyunyan

Միջազգային տեղեկատվական ծառայությունները հարցազրույց են հեռասփռել ԱՊՀ գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հետ, որն ասել է, թե իրեն չի վճարվել գեղեցկության մրցանակը՝ 25 հազար դոլարի չափով եւ Հայաստանը հայտարարել է, թե չվճարելու դեպքում կարող է ընդհանրապես չմասնակցել այդօրինակ մրցումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31