«Այս ընտրությունները փորձում են դարձնել ժողովրդից թալանած փողերի վրա հիմնված մրցույթ,- իր նախընտրական ծրագրում արդեն իսկ կանխատեսել է ԱԺՄ-ն։- Մեր երկրում վերջնականապես կձեւավորվի այն ավանդույթը, երբ իշխանությունն ինքն է ծնում իրեն։ Առանց ժողովրդի»։
Կարդացեք նաեւ՝ էջ 2։
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՄԵԿԻԿ-ՄԵԿԻԿ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Կարդացեք նաև
Վայոց ձորի թիվ 72 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուները կամաց-կամաց լքում են նախընտրական ճակատամարտի դաշտը։ Այս ընտրատարածքի 10 թեկնածուներից դեռ շարունակում են թուր ճոճել 5 թեկնածու։ Չի բացառվում, որ այսօր կամ վաղը եւս երեք թեկնածու կհրաժարվի պատգամավոր դառնալու իր մանկության երազանքից։ Հրաժարականի գները տարբեր են։ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃՆՇԵԼ Է ԵԱՀԿ-ԻՆ
«Այն առաջարկները, որոնք ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ որոնք մերժել է Ադրբեջանը, տարածաշրջան են բերվել Հայաստանի ճնշմամբ, ուստի չեն կարող կոմպրոմիսային համարվել»։ Այս հայտարարությամբ Ստրասբուրգում տեղի ունեցած լսումների ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը:
Ելույթի մասին կարող եք կարդալ 4-րդ էջում։
ԳՈՎԱԶԴ
«Գաղափարախոսական իմաստով բազմաթիվ կուսակցությունների կանոնադրություններ, ծրագրեր կարող են նմանություններ ունենալ, բայց շատ կարեւոր է նրանց իրականացրած գործունեությունը։ «Օրինաց երկիրը» տարբերվում է մյուսներից իր ընդգծված իրավաբանական գաղափարախոսությամբ»,- ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Նրա գովազդը՝ 8-րդ էջում։