Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈՐԻՍԸ ՍԱՔՍՈՖՈՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Մայիս 26,1999 00:00
saqsafon

Գրիչ վերցնելու առիթը վերջերս հեռուստատեսությամբ Օհան Դուրյանի ելույթն էր, որտեղ արդեն որերորդ անգամ տաղանդաշատ դիրիժորը խոսում է իր եւ իր կողմից ղեկավարած ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի խնդիրների մասին, որոնցից մեկն էլ մամուլից մեզ հայտնի մշակութային կյանքում Ճգնավորյանի մոնոպոլիան է։

Պատահաբար վերոհիշյալ հաղորդման նույն օրը մի առիթով որոշեցինք անցկացնել Թամանյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Դեպքից-դեպք է լինում, որ միջոցների կամ ժամանակի առկայության դեպքում փորձում ենք նաեւ անջատվել հոգսերից։

Հենց սկզբից ասեմ, որ կասկադի նշված սրճարանում շատ հաճելի էր, որին նպաստում էր կիրթ սպասարկումը, կենդանի երաժշտությունը, հանդարտ մթնոլորտը, հատկապես, երբ կային նաեւ հայտնի անձնավորություններ՝ իրենց ընտանիքների կամ ընկերների հետ։ Ամեն ինչ լավ էր մինչեւ ժամը 21.30, երբ նյարդայնացած, աղմուկ-աղաղակով սրճարան մտավ ոչ անհայտ Լորիս Ճգնավորյանը։

Պարզվեց, որ Լորիսին նյարդայնացնողը երաժշտական գործիքներից սաքսոֆոնն էր, որ մաեստրոն հրամայեց չնվագել։ Սրճարանի աշխատակիցները, տիրապետելով օրենքներին, մաեստրոյին բացատրում էին, որ մինչեւ ժամը 23-ը մեր քաղաքում թույլատրվում է երաժշտության կատարումը նաեւ հասարակական վայրերում։ Լ. Ճգնավորյանի գնած բնակարանը գտնվում է սրճարանից մոտ 800 մ հեռավորության վրա (կոնկրետ սրճարանը Թամանյան փողոցի մյուս ծայրին է, Ճգնավորյանի բնակարանը Թամանյան փողոցի սկզբում)։ Երաժիշտները (ընդամենը սինթեզատոր եւ սաքսոֆոն) իսկապես պրոֆեսիոնալներ են, իսկ երբ հետաքրքրվեցինք՝ սաքսոֆոնահարը 30-ամյա ստաժ ունեցող, նաեւ 3-րդ կարգի հաշմանդամ Ալիկ Միրզոյանն է, որը ոչ մի տեղ չի աշխատում, եւ նա էլ իրավունք ունի իր մասնագիտությամբ հաց վաստակելու, վերջապես Ճգնավորյանի հարեւանները խիստ վրդովված են, սակայն ոչ թե երաժշտությունից, այլ Ճգնավորյանի գործելակերպից, այն է՝ ապրելով տվյալ շենքի վերջին հարկում, շենքի տանիքում նույնպես շինություններ է կառուցել, որը տգեղացնում է նաեւ շենքի եւ կենտրոնի տեսքը։

Այս օրերին շատ է խոսվում մարդու իրավունքների մասին եւ եթե մաեստրոն իրեն հումանիստ է համարում, նա պարտավոր է նաեւ մտածել ուրիշների հանգստի մասին, այլ ոչ թե իր դիրքն ու հնարավորությունը օգտագործելով ահ տալ մարդկանց, գործից կտրի կենտրոնի ոստիկանությանը եւ ուղարկի լռեցնելու նույն Բրամսի, Բախի կամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչ է թե՝ սաքսոֆոն չի սիրում, մենք ոչինչ, բայց ամերիկացիները կնեղանան պարոն Լորիսից, դա իրենց սիրելի գործիքն է, Քլինթոնինը՝ նույնպես։

Մի խորհուրդ. հարգելի Լորիս։ Ստեղծագործող մարդը ոչ թե կնախընտրի բնակվելու քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում, այլ Օհան Դուրյանի նման կբնակվի մի խաղաղ անկյունում եւ ազատություն կտա ե՛ւ իրեն, ե՛ւ ժողովրդին։

ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31