Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱՄԻՐԱՄԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ

Մայիս 26,1999 00:00
anjela bakunc

Մայիսի 25-ին Ժուռնալիստի տանը հերթական ասուլիս կայացավ։ «Շամիրամ» կուսակցությունն էին ներկայացնում Անժելա Բակունցը, Շողեր Մաթեւոսյանը եւ Մարիամ Կիրակոսյանը։ Այն հարցին, թե ինչ կասեիք «Շամիրամ»-ի սինդրոմի վերաբերյալ, տիկին Անժելան պատասխանեց. «Կանանց մուտքը խորհրդարան շատ կարեւոր է, ոչ այն բանի համար, որ սոսկ կին լինի, այլ որովհետեւ նրանք շատ գործեր ու ասելիքներ ունեն։ Եվ չնայած, որ այս 4 տարվա ընթացքում նրանք անընդհատ քարկոծվել են, իրենց ֆրակցիան շատ բան է արել, բայց հարկ չեն համարում դրանց մասին խոսել, քանի որ անընդհատ խոսել արվածի մասին՝ անհամեստություն է»։

«Շամիրամը» հարկ համարեց նշել, որ ներկայումս ՀՀՇ-ն ու Վանո Սիրադեղյանն իրենց օգնության կարիքն ունեն, եւ նրանք էլ օգնում են, եւ չեն վարվում նրանց նման, ովքեր 95-ին Վանոյի ձեռքից էին սնվում, իսկ այժմ նրան քարկոծում են։ Խոսվեց նաեւ նախընտրական ծախսերի մասին. «Եթե 95 թ. «Շամիրամի» ծախսը կազմում էր 10 հազար դոլար, ապա ներկայումս միայն 2 մլն 500 հազար դրամ նախընտրական գրավն է, իսկ 1 միլիոնը կուսակցությունը ծախսել է հեռուստա եւ ռադիոգովազդների վրա»։ «Շամիրամն» իր անվճար եթերները երբեմն զիջում է այն անձանց, որոնք վճարելու հնարավորություն չունեն։ «Շամիրամը» տոկոսային կանխատեսումներ չի անում, առասպելներ չի պատմում, ո՛չ ասֆալտ, ո՛չ էլ լիֆտ են նորոգում եւ գտնում է, որ նման բաներով զբաղվողները ոչ թե խորհրդարան պետք է մտնեն, այլ՝ սոցիալական ծառայություններ։

 ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31